Մի դպրոցը պահանջված է, մյուսը՝ շրջանցված. ԿԳՄՍ փոխնախարարը՝ խնդրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Մի դպրոցը պահանջված է, մյուսը՝ շրջանցված. ԿԳՄՍ փոխնախարարը՝ խնդրի մասին

13:16 17.06.2020

«Պատրաստվում ենք դուրս բերել բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են մարդաշատ տարածքներում, սակայն շրջանցվում են ծնողների կողմից»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դիտարկելու են դպրոցներ չդիմելու պատճառները:

Փոխնախարարն ասում է՝ կան իրար հարևանությամբ գտնվող դպրոցներ, որոնցից մեկի համար բազմաթիվ ծնողներ են դիմում, մյուսը չի ստանում այնքան դիմումներ, որքան լիցենզիոն տեղեր ունի, ինչը նշանակում է, որ այդ դպրոցի հետ կապված խնդիր կա:

Անդրեասյանն ընդգծում է՝ դպրոցների հզորացման ծրագիր պետք է իրականացնեն, բայց, միաժամանակ, առաջ է քաշում երկրորդ հարցը.

«Պետք է տեսնենք՝ ինչքանո՞վ է ճիշտ տեղաբաշխված դպրոցների թիվն այդ տարածքում: Արդյոք ճի՞շտ են տեղաբաշխված ավագ ու հիմնական դպրոցները»:

Նրա խոսքով՝ դպրոցների նպատակային քարտեզ կազմելը իրենց կարևոր նպատակներից է: Անդրեասյանն ասում է, որ մոտեցումը պետք է լինի ոչ թե լավ ու վատ դպրոցների առանձնացումը, այլ հավասարաչափ որակյալ հանրակրթության ապահովումը բոլոր բնակավայրերում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վստահ լինի՝ ունի նույն որակի կրթությունը, ինչ մյուս համայնքի երեխան:

Ասուլիսի հյուրն անդրադարձավ նաև հանրային ընկալումը փոխելու խնդրին: Ըստ նրա՝ պատկերացում կա որոշ դպրոցների լրացուցիչ առավելությունների մասին.

«Պետք է հստակ լինի՝ պետական քաղաքականության տեսանկյունից տարբերակված մոտեցում չկա: Հանրային ընկալման ձևավորմանը նպաստել է նաև այն, որ տարիներ շարունակ որոշ դպրոցներ չեն պահպանել լիցենզիոն տեղերը, ընդունել են ավելի շատ երեխաներ, որը ձևավորել է ընկալում, որ անպայման պետք է գնալ այդ դպրոցը»:

Անդրեասյանը նկատեց, որ նույն մոտեցումը կա նաև մարզերում: Ասաց՝ խնդիրը փորձում են լուծել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

BACK_TO_TOP