Վարկային կազմակերպություններից մեկի տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են գումարներ. նրանց գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Վարկային կազմակերպություններից մեկի տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են գումարներ. նրանց գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՔԿ

14:31 17.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է ստացվել այն մասին, որ վարկ ստանալու նպատակով դիմել են «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպությանը, սակայն պայմանագրով իրենց տրամադրված վարկերից խաբեությամբ գումարներ են հափշտակվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Պարզվել է, որ նշված վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել են գովազդ` ՀՀ-ում գործող բանկերից և վարկային կազմակերպություններից իրենց միջնորդությամբ վարկեր ստանալու վերաբերյալ, իսկ որպես մատուցված ծառայության վճար՝ հաճախորդներից վերցրել են ստացված վարկի 30 տոկոսի չափով գումար:

Քննության տվյալներով՝ վարկային կազմակերպության տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիների անվամբ լրացրել են վարկային առցանց հայտեր, սակայն մի դեպքում ստացված վարկի գումարի միայն կեսն են վճարել հաճախորդին, իսկ մեկ այլ դեպքում ընդհանրապես գումար չեն փոխանցել վարկառուին՝ այդկերպ խաբեությամբ առերևույթ հափշտակելով քաղաքացիների զգալի չափի գումարները:

Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի գործողություններից կարող են տուժած լինել նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, ուստի՝ նշված վարկային կազմակերպության աշխատակիցների գործողություններից տուժած անձանց  առաջարկվում է դիմել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին /ք. Երևան Շինարարներ 10/1, կամ զանգահարել 010-39-17-23 հեռախոսահամարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP