15:58 14.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր «Սասնա ծռեր» խմբավորման ևս մեկ անդամի խափանման միջոց կալանքը վերացրեց: Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց վերացնել կամ փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, այն փոխարինել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Պաշտպանը միջնորդեց նաև որպես խափանման միջոց չկիրառել գրավը, քանի որ Սողոմոնյանը վճարելու հնարավորություն չունի.
«Իմ պաշտպանյալն էր տան միակ աշխատուժը, նրա հետ միասին ապրում են քույրն ու մայրը։ Դրանից բացի՝ Սողոմոնյանն ունի առողջական խնդիրներ, մոտ 11 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ուստի նրան անհրաժեշտ է բուժում»,- որպես միջնորդության հիմնավորում նշեց պաշտպանը՝ հիշեցնելով, որ ողջ դատավարության ընթացքում ամբաստանյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Դատավարության կողմերը չառարկեցին:
Գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանն էլ դիմեց դատարանին՝ խոստանալով, որ «սպիտակցիները, ազատության մեջ գտնվելով, միասին պարտաճանաչ կներկայանան դատական նիստերին»։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը և փոխեց ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոց կալանքը՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...