13:29 05.01.2018
Հյուսիսային Ամերիկա ներթափանցած ձմեռային փոթորիկը կաթվածահար է արել երկրի գրեթե ողջ արևելյան հատվածը, այն անգամ բնորոշ անվանում է ստացել՝ «ձնառումբ»:
Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն վտանգավորության արտակարգ ռեժիմ է հայտարարել շրջանում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Անոմալ ձնառատության պատճառով Լոնգ Այլենդում, Ուեսթչեսթերում և Նյու Յորքում արտակարգ ռեժիմ եմ հայտարարում»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Նա նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ վարորդներին խորհուրդ է տվել մոտակա օրերին խուսափել մեքենայով երթևեկելուց:
«Ես այսօր անցել եմ մի քանի մայրուղով և պետք է ասեմ, որ ճանապարհն ահավոր վտանգավոր ու դանդաղ է: Եթե անգամ ձեզ թվում է, որ դուք անխոցելի նյույորքցիներ եք, զգույշ եղեք ճանապարհներին»,- ասել է նա:
Օդերևութաբանների գնահատմամբ՝ այստեղ ժամում 2.5-5 սմ ձյուն է տեղում, բացի այդ, տեղումներն ուղեկցվում են նաև ցուրտ քամով, որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն անցնում է -40-ը, ինչն ավելի է բարդացնում վիճակը:
Իրավիճակն առավել պատկերավոր ներկայացրել է թվիթերի ամերիկացի օգտատերերից մեկն օճառի պղպջակների միջոցով. փչելուց անմիջապես հետո դրանց վրա սառույցի բարակ շերտ է գոյանում:
Another cool video. Freezing bubbles in Michigan where it was 14 degrees. Video courtesy: Christopher Sallaz #coldweather #hardfreeze #cold pic.twitter.com/5VDhyWcxlJ
— Mayra Moreno ABC13 (@MayraABC13) January 4, 2018
Հաղորդվում է, որ այստեղ եղանակային նման անոմալ պայմաններ չէին գրանցվել անցած մի քանի տասնյակ տարում: Ցիկլոնի պատճառով երկրի տարբեր քաղաքներում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել, ճանապարհներն անանցանելի են, դպրոցների աշխատանքը՝ ժամանակավորապես դադարեցված:
Իսկ Մասսաչուսեթս նահանգում տեղումները ջրհեղեղի պատճառ են դարձել: Առաջիկա հանգստյան օրերին այստեղ ջերմաստիճանի առավել մեծ անկում է կանխատեսվում, ինչն էլ սառցապատ ճանապարհների վտանգ է առաջացնում:
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...