16:51 25.06.2020
Հունիսի 23-ին ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի իր հեղինակած և բեմադրած՝ «Էլեկտրան գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Տեղեկանք. 1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի:
22:18 14.05.2025
Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելություններըԱյս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...