13:03 05.06.2025
Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ երկու տարի առաջ Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ն՝ աջակիցների և գաղափարակիցների հետ միասին, նախաձեռնել էր կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր՝ 13-րդ հենակետի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, մարզային և համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Խորհրդային տարիների անասնաբուժարանի կիսաքանդ շենքը վերածվել է բարեկարգ և ժամանակակից հրշեջ-փրկարարական հենակետի՝ Ճապոնիայի դեսպանատան՝ Մարդկային անվտանգության ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։ Այստեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ-փրկարարները՝ աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ շրջակա բնակավայրերի հրշեջ-փրկարարական խմբերին։
Հենակետի կառուցման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել են կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։
Հենակետի գործարկմանը ներդրում են ունեցել Կոտայքի մարզպետարանը, Ծաղկաձոր համայնքը, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալությունը, Ավստրիական ու Հայկական Կարմիր խաչը:
Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և Տնտեսական լրագրողների ակումբին՝ Մեղրաձորում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ հենակետի ստեղծումը համահունչ է ՆԳՆ որդեգրած ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում և կրճատել արձագանքման ժամանակը։ ՆԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նոր հենակետի բացումը ևս մեկ գործնական քայլ է Հայաստանում կամավորական մշակույթի զարգացման գործում։
Ելույթներ ունեցան նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Կոտայքի մարզպետը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ու այլոք։ Նշվեց, որ գործընթացի շարունակականությունը կնպաստի բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում Կամո Ցուցուլյանը կրծքանշաններ հանձնեց որակավորված կամավորներին:
Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը հենակետի կառուցմանն աջակցած մի խումբ անձանց հանձնեց շնորհակալագրեր՝ ծրագրի հաջող իրականացման համար։
Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանք կատարեցին`ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները արտակարգ իրավիճակներում:
Ավարտին` ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...