Գյումրեցի 14-ամյա Անժելա Պապիկյանը հաղթող է ճանաչվել Բելառուսում անցկացված նկարչության միջազգային մրցույթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Գյումրեցի 14-ամյա Անժելա Պապիկյանը հաղթող է ճանաչվել Բելառուսում անցկացված նկարչության միջազգային մրցույթում

23:49 28.06.2020

Հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Անժելան Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է, հայտնի մանրանկարիչ, գեղանկարիչ Վարդևան Շամամյանի սանն է:

«Մրցույթի մասնակցության նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ 3-4 ամիս առաջ: Անժելայի հետ որոշեցինք  ներկայացնել այնպիսի աշխատանք, որտեղ կլինեն հայկական  գույներն ու մեր երկիրը խորհրդանշող տեսարանները: Նկարում մեր Հայաստանի գույներն են, ջրաղացն ու լավաշ թխող հայ կինը: Ցանկանում էինք ցույց տալ, որ մեզ մոտ ավանդական լավաշը թխվում է  էկոլոգիապես մաքուր  թոնրում, ջրաղացում էլ արևի ու ջրի էներգիայի աշխատանքով ցորենից ստանում ենք ալյուր: Անժելայի աշխատանքը  30 գեղանկարներից մեր կենտրոնի գեղարվեստական խորհուրդն ընտրեց որպես մրցութային աշխատանք և ուղարկեց Բելառուս»,- նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին է խոսել մանրանկարիչ Վարդևան Շամամյանը:


Ըստ ուսուցչի՝ աշխատանքը նկարելիս Անժելան ոգեշնչվել է սարյանական ոճից ու վառ գույներից, դրան գումարել իր մանկական  երևակայությունն ու միտքը: Ուսումնասիրել են միջազգային կերպարվեստն ու էկոլոգիայի վիճակը ու փորձել միջազգային ժյուրիին ներկայացնել հայկական լավաշի ստեղծման պատմությունը:

«Ժյուրիի կազմում ընդգրկված էին 20-ից ավելի ակադեմիական կրթություն ստացած հեղինակավոր գեղանկարիչներ ու մանրանկարիչներ, ընտրությունը, վստահ եմ, որ եղել է բարդ ու դժվար: Մրցութային երեք փուլերից հետո 27 երկրների 45 հազար մասնակիցներից եզրափակիչ էին անցել մոտ երկու տասնյակ աշխատանքներ: Մեր երկիրը ներկայացնող իմ աշակերտի գեղանկարը 14-16 տարեկանների խմբում ճանաչվեց հաղթող, ինչը մեծ հպարտություն է մեզ համար»,- նշում է Վարդևան Շամամյանը:

Մինչ հաղթողների անունները հայտնի դառնալը, մրցույթի կազմակերպիչներն անցկացրել են օնլայն մի քանի ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել են բոլոր մասնակիցների աշխատանքները, նաև փոքրիկ ֆիլմեր են պատրաստել եզրափակիչ անցած մասնակիցների երկրների մասին:

Գյումրեցի Անժելա Պապիկյանի հաղթանակը վկայող դիպլոմն ու մեդալը Հայաստան կհասնի մոտ 2 ամսից, իսկ հայկական գույներով  գեղանկարը կտեղադրվի ու կցուցադրվի Բելառուսի Ակադեմիայի թանգարանում՝ որպես մրցույթի հաղթող աշխատանք:

Հեղինակավոր մրցույթում հաղթանակը գյումրեցի նկարչուհու միակ հաջողությունը չէ: Նա հաղթող է ճանաչվել նաև Ճապոնիայում  կայացած գեղանկարչության և մանրանկարչության միջազգային մրցույթում, որտեղ ներկայացել էր գյումրվա ֆայտոնը պատկերող  աշխատանքով:

Ըստ  ուսուցչի՝ Անժելան այս տարիքում արդեն լավագույնս տիրապետում է հայ մանրանկարչության ու գեղանկարչության հմտություններին, ու նրա աշխատանքները մշտապես  հայտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP