Ինչպես Մոսկվայում տապալվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող ամերիկացի հեղինակի գրքի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Ինչպես Մոսկվայում տապալվեց Հայոց ցեղասպանությունը ժխտող ամերիկացի հեղինակի գրքի շնորհանդեսը

13:56 15.06.2018

Մամուլն արդեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող  ամերիկացի  դիվանագետ  Էդվարդ Էրիքսոնի «Թուրքեր և հայեր. ապստամբների հետ պայքարի ուսումնասիրություն» ռուսերեն գրքի շնորհանդեսի տապալմանը: Մոսկվայի «Գրքի տուն» կենտրոնում կազմակերպված գրքի շնորհանդեսին մոսկվայաբնակ  մի խումբ  հայ   երիտասարդներ մոտեցել  են թրքամետ դիվանագետին ու բողոքել գրքում ներկայացված նրա մոտեցումների դեմ։

Հայ երիտասարդները, փաստարկներ բերելով, նշել են,  որ իրենք Հայոց ցեղասպանությունից  փրկվածների        ժառանգներ են, և իրենց համար ավելի քան վիրավորական է  պատմական իրողությունը նենգափոխելու միտված    ամերիկացի հեղինակի  արարքը։ Գործողության կազմակերպիչ երիտասարդներից մեկը ասել է՝ «Անընդունելի է Օսմանյան   կայսրությունում պայքարող հայ հեղափոխականներին նմանեցնել Իսլամական պետության կամ  «Ալ Քայիդա»-ի անդամների հետ։ Նրանք պայքարում էին հանուն արդարության, նրանք իրենց հողի վրա էին ու     ազատություն էին պահանջում, իսկ դուք, պարոն  Էրիկսո՛ն, հերքում եք  պատմական  անցյալը և փորձում   նենգափոխել  պատմությունը։ Սա անընդունելի է»։ Նա  նաև հայտարարել է. «Իմ  նախահայրերը      Ցեղասպանությունից  հազիվ են փրկվել։ Նրանք մեզ համար միշտ կարդում էին  իրենց  օրագրերը, այնտեղ մանրամասն  կերպով  ներկայացված է  եղել, թե ինչպես են  թուրքերն  ու քրդերը կոտորում հայերին։ Սա պատմական  փաստ է»։

Ավելի ուշ  պարզվել է, որ համայնքի ջանքերի շնորհիվ գրախանութը հեղինակին թույլ չի տվել, որպեսզի գրքի տպագրության առթիվ տոնական արարողություն կազմակերպի, բայց գրախանութը հրաժարվել է մամուլին հայտնել պատճառների մասին:

Հայ  երիտասարդների խոսքերից հետո հեղինակը հեռացել է, իսկ նրան գրախանութում սպասում էին թուրք և ադրբեջանցի ընթերցողներ, որոնք գիրքը ձեռքներին եկել էին հեղինակից մակագրություն ստանալու:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:01 06.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

15:40 06.08.2025

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:25 06.08.2025

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

15:11 06.08.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...

SHANTNEWS

15:00 06.08.2025

SHANTNEWS

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

14:57 06.08.2025

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ​​​ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...

BACK_TO_TOP