12:21 02.07.2020
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական աջակցության ներքո մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածուի ստեղծում և շարունակական համալրում, սոցիալապես անապահով երեխաների աջակցում՝ տրամադրելով ժամանակավոր օգտագործման համար երաժշտական գործիքներ, ապահովելով նրանց մշակութային կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև շնորհալի, տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների ապահովում երաժշտական գործիքներով` խթանելով նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, երաժշտակրթական ծառայությունների ընդլայնում՝ մասնագիտական նոր դասարանների բացում հանրապետության, հատկապես, հեռավոր մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներում, նոր աշխատատեղերի բացում:
Ծրագրի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում հիմնականում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Ծրագրի իրականացմամբ երաժշտության ու արվեստի դպրոցներում կբացվեն մասնագիտական նոր դասարաններ, որոնց շրջանավարտները կապահովեն տվյալ մասնագիտության դիմորդների պահանջարկը՝ միջին և բարձրագույն կրթական հաստատություններում, որոնք հետագայում կհամալրեն սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական նվագախմբերը բարձրորակ երաժիշտ-կատարողներով:
Կբացվեն երաժիշտ-մանկավարժների, գործիք-վերանորոգողների նոր աշխատատեղեր՝ նպաստելով բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը: Ընդհանուր առմամբ՝ 2013-2019 թթ. ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 590 երաժշտական գործիք: 2020 թ. նախատեսվում է ձեռք բերել 73 երաժշտական գործիք:
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...
17:38 20.08.2025
Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...