18:19 07.07.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները:
Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված՝ սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական:
Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...