Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներն անգործ են, իսկ շինկազմակերպություններն աշխատուժի կարիք չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներն անգործ են, իսկ շինկազմակերպություններն աշխատուժի կարիք չունեն

20:00 09.07.2020

Համավարակի պայմաններում՝ խիստ կարանտինային ռեժիմի ընթացքում, Շիրակի մարզպետարանը նախաձեռնեց շինարարության ոլորտի մասնագետների տվյալների հավաքագրում։ Դիմում-հայտերի ընդունումն օնլայն տարբերակով շարունակական աշխատանք է:

Հաշվառման այս տարբերակով փորձ է արվում օգնել աշխատանք գտնել այն շինարարներին, որոնք այս տարի փակ սահմանների պատճառով  արտագնա աշխատանքի չեն մեկնել: Տվյալների բազայում նրանց թիվը 3 հազարի է հասնում:

Շինարարական ծրագրերի մեծ մասը, որոնք նախատեսված են այս տարի, դեռ չի սկսվել։ Մեծ ծավալի շինարարություն առայժմ փողոցաշինությունում է, որտեղ շինարար-վարպետների, բանվորների ընդգրկելու պահանջարկ շինընկերությունները դեռ չեն ներկայացնում։

Շինարար վարպետների, բանվորների հավաքագրման կայքը հիմա էլ է գործում: Սա մարզի շինարարական աշխատուժի ունեցած ռեսուրսները ճիշտ գնահատելու հնարավորություն է, որն իր նպատակին կարող է ծառայել, եթե շինարարական լայնածավալ ծրագրեր  մեկնարկեն։
Գրանցված անձինք հիմնականում նրանք են, որոնք համավարակի պատճառով չեն կարողացել դուրս գալ երկրից, իսկ գումար վաստակում էին հիմնականում Ռուսաստանում:
«Ստեղծեցինք հարթակ, որի միջոցով այն մարդիկ, որոնք հետաքրքրված էին ներգրավվել Հայաստանում և մասնավորապես Շիրակի մարզում տարբեր շինաշխատանքներում, իրենց տվյալներն էին ուղարկում, և մենք կապող օղակ էինք համարվում իրենց և շինարարական կազմակերպությունների միջև»,- ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Շինարարության ոլորտում աշխատանք փնտրող դիմումատուների թիվը շուրջ 3000 է այս պահին: Ըստ մասնագիտական հնարավորությունների՝ աշխատուժի դասակարգում է եղել, իսկ տվյալները փոխանցվել է մարզի շինարարական կազմակերպություններին և  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Շինծավալներից է կախված, թե հայտագրված 3000 շինարար-վարպետից կամ բանվորից քանիսը կներգրավվի այդ աշխատանքներում։
«Հրավիրվեցին Շիրակի մարզի շինկազմակերպությունների ղեկավարները՝ 10-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ, և իմ հորդորն էր, որ կարիքի դեպքում ներգրավեն հենց այդտեղ գրանցված աշխատուժին, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կան և իրենց ներգրավեն այս պահին մեր մարզում իրականացվող շինարարական աշխատանքներում»,- ասել է մարզպետը։
Ճանապարհի, դպրոցի, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցում ․․․ Այս տարվա ծրագրերն են, որոնք հետաձգված չեն, բայց միայն ճանապարհաշինությունում այս պահին գործ կա։ Ծավալայինը ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ սկսված փողոցաշինությունն է, որն իրականացնող շինկազմակերպություններից մեկը աշխատուժի կարիք չունի։
«Բանվորական ուժը մեզ մոտ գերհագեցած է, մեր հիմնական աշխատակազմից 10-20 տոկոսով ավելի բանվորներ ենք ներգրավել այս տարի։ Ներկա պահին հիմնականում այստեղ աշխատում են մեխանիզմները, բանվորական ձեռքի կարիք չունենք»,- ասում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը:
Բանվորական աշխատուժի համալրումը չի եղել հայտագրվածների բազայով, իրենց անձամբ են դիմել: Հիմա մեխանիզատորների կարիք ունեն, որը համալրել դեռ չեն կարողանում, ասում է՝ մասնագիտական որակները ցածր են, իսկ վարձատրությունը ցածր չէ:
 
Աշխատանք փնտրող  շինարար-բանվորների մի մասի զբաղվածության խնդիրը սպասում են, որ գյուղերում անօթևան ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագրով կլուծվի, սպասելիքները նաև համայնքներում դպրոցների շինարարությունից են, ընդհանուր առմամբ,   պետական  բոլոր ծրագրերից։
«Այն աշխատանքները, որոնք պլանավորված էին պետական ոլորտում, որևէ մեկով մենք էս պահին կասեցում չունենք մեր մարզում, կարող է գրաֆիկի կամ ժամանակի փոփոխություն ունենանք, բայց կասեցում չունենք»,- հավաստիացնում է Տիգրան Պետրոսյանը։
Պետական ծրագրերի մեծ մասը ամռան կեսին մեկնարկելու ժամկետներով է. դա վերաբերում է նաև սուբվենցիոն ծրագրերին, որոնք  հիմնականում գյուղական համայնքների բնակիչներին աշխատանքով ապահովելու հարցը կլուծի:
Իսկ քաղաքաշինական նոր ծրագրերը, որոնք Գյումրիի համար են, մեկ ու կես ամսից շուտ չեն սկսվի՝ դրանք Արթուր Ալեքսանյանի անվան  համալիր-մարզադպրոցի և Մուշ 2-ում նոր բնակելի  թաղամասի կառուցմանն են վերաբերում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

18:48 25.07.2025

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […] ...

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

18:41 25.07.2025

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ։ Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների […] ...

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

18:33 25.07.2025

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

Ստամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում: Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ «Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն […] ...

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

BACK_TO_TOP