Ճի՞շտ է, որ մաթեմատիկական ընդունակություններ ունեն ոչ բոլորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Ճի՞շտ է, որ մաթեմատիկական ընդունակություններ ունեն ոչ բոլորը

21:40 23.08.2020

Երբևէ լսե՞լ եք՝ ինչ- որ մեկն ասի, որ գիրք կարդալու հակում չունի, իսկ մաթեմատիկայի նկատմամբ հակում կամ ունակություններ չունենալու մասին հայտարարելուց շատերը չեն խուսափում: Կա տարածված կարծիք, թե մաթեմատիկական ունակություններով ոչ բոլորն են օժտված: Մինչդեռ դա խորը մոլորություն է, համոզված է հոգեբան Շիան Բեյլոկը: Վիճակագրության համաձայն՝ մարդկանց 93 տոկոսը «վախենում է» մաթեմատիկայից, իսկ դպրոցականների մեկ երրորդը լուրջ հոգեբանական խնդիր է ունենում մաթեմատիկական առաջադրանքը լուծելիս: Մինդեռ այդ նույն մարդիկ հեշտորեն կարողանում են լուծել այլ ավելի բարդ խնդիրներ:

1953 թվականին «մաթեմատիկաֆոբիա» տերմինն առաջին անգամ օգտագործեց դասախոս Մերի Դե Լելլիս Հոֆը՝ նկատելով, որ շատ ուսանողներ մաթեմատիկայի պարապմունքներին անհանգիստ ու լարված են:  Ժամանակակից բառապաշարում այդ տերմինը չընդունվեց, այդ պատճառով հոգեբանները գերադասում են անվանել այն ընդհանուր  վախ՝ գիտությունների թագուհուց:  

Հոգեբան Շիան Բեյլոկը հայտարարել է, որ մաթեմատիկայի նկատմամբ վախն առաջանում է դեռ մանկուց, և դրանում մեծ դեր են խաղում ծնողներն ու  հասարակության կարծրատիպերը: Բացի այդ, մաթեմատիկայից  հիասթափությունն առաջանում է չար ու առարկայի ուսուցման մեթոդաբանությանն անծանոթ ուսուցիչների պատճառով, համոզված են Նյուֆաունդլենդի համասլարանի գիտնականները:

Մաթեմատիկայի ուսուցչի հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե ստիպել որ թեորեմներ անգիր արվեն, այլ  հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանություն: Սա նշանակում է, որ մաթեմատիկական ունակություններ ունեն բոլորը, բայց  մանկական վախերն ու կարծրատիպերը խանգարում են զարգացնել այդ ունակությունները: Հոգեբանները նաև այսպիսով ժխտում են «հումանիտար» և «մաթեմատիկական ուղեղ» հասկացությունները: Դրանք հերթական միֆերն են՝ ստեղծված հենց նույն հասարակության կողմից: Այդպիսի միֆերը հանգեցնում են նրան, որ դպրոցականները պարզապես սկսում են խուսափել մաթեմատիկայից: Դրա ապացույցն է այն, որ ամբողջ աշխարհում այժմ բնական գիտությամբ զբաղվողների խիստ պակաս կա: Ու ահա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը: Բնականաբար՝ հիմնական գործը պետք է անեն ծնողները: Նրանք սեփական օրինակով պետք է ցույց տան, որ մաթեմատիկան այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: Դրան կարող են նպաստել սկզբում հեշտ, հետո ավելի բարդացող տրամաբանական առաջադրանքները, խաղերն ու պարապմունքները:

Հոգեբանները  նաև  կարծում են, որ դպրոցներում պիտի  ստեղծվի այնպիսի միջավայր, որն ուղղված լինի ուսուցմանն ու նոր գիտելիքի բացահայտմանը, ոչ թե գնահատականներով վախեցնելուն: Աշակերտը պետք է  հասկանա, որ սխավելը սարսափելի չէ, նորմալ է, բոլորը սխալվում են, և պետք չէ նրան պատժել սխալվելու համար, այլ պետք է օգնել հաղթահարել դժվարությունը: 

Իհարկե, միշտ կլինեն մարդիկ, որոնք մաթեմատիկա այնքան էլ չեն սիրի կամ կվախենան դրանից, բայց դա դեռ չի նշանակում, թե նրանք չունեն ունակություններ: Պարզապես դրանք մնացել են սաղմնային վիճակում կամ թերզարգացած: Չէ՞ որ մաթեմատիկան մեր կյանքի անբաժան մասն է, և մենք, ուզենք թե չուզենք, ամեն օր շփվում ենք դրա հետ ու տարբեր բարդության խնդիրներ լուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

BACK_TO_TOP