11:04 21.07.2020
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դիմել է հայ գործարարներին՝ կոչ անելով նվիրատվություն անել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
«Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը․ պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգևորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու նախնիներից ժառանգած դարավոր երազանքի ուղին։
Այդպիսի հզոր ոգևորություն մենք, թերևս, ապրել ու ապրում ենք ամեն անգամ, երբ ականատես ենք լինում հայ զինվորի, հիրավի, նվիրական հայրենասիրությանը, հայկական բանակի հաղթական քաջագործություններին։ Ավարայրից մինչև Սարդարապատ, հայրենի բնօրրանից՝ մինչև Բեռլին, Արցախյան ազատամարտ․ հաղթական այս ուղին հայ ռազմիկն անցել է իր ազգի ու հայրենիքի առջև ունեցած պարտքի բարձր գիտակցումով՝ մշտապես զգալով թիկունքի անմնացորդ աջակցությունը։ Եվ հայ զինվորի հաղթական քայլն ամեն անգամ ավելի ամուր ու հաստատուն է եղել, երբ համախմբված է եղել ողջ ազգը, նվիրումը եղել է միասնական, հայ հանրությունը թշնամու առջև կանգնել է որպես մեկ-միացյալ բռունցք։
Անմնացորդ նվիրումի ու միասնականության աննախադեպ դրսևորումների մենք ականատես եղանք նաև Քառօրյա պատերազմի, օրերս՝ Տավուշի տարածաշրջանում թշնամու նենգ ոտնձգությունների սանձման ժամանակ, երբ հայ զինվորը հերթական անգամ ապացուցեց իր բազկի ու մտքի ուժը, իսկ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայրենիքին ու հայոց բանակին իր անմնացորդ սատարումն ու միասնականությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ հայկական Սփյուռքում։
Վերջինիս դրսևորումները բազմապիսի են, այդ թվում՝ այն ակտիվությունը, որ այս օրերին ցուցաբերում են մեր հայրենակիցները՝ իրենց ներդրումը բերելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Հայ գործարար խավը բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, ամենայնս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ազգապահպան նախաձեռնություններին ու հայոց բանակի հզորացմանը։ Ուստի, կոչս ուղղում եմ ինչպես Հայաստանի գործարարներին, այնպես էլ արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը՝ դրանով իսկ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ հաղորդելով մեր օժանդակությանը հայոց բանակին՝ ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...