Մերկելը հայտնել Է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Մերկելը հայտնել Է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

12:35 21.07.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 20-ին Բրյուսելում ավարտվել է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն և ֆոնդը:

Մերկելի խոսքով՝ գագաթնաժողովը տևել է «արտասովոր երկար»:

«Վերականգնման այդ ֆոնդի հիմքը պահպանվել է, ինչպես որ այն առաջարկել էր Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկությունները ներառվել են դրա մեջ: 750 միլիարդ եվրո ընդհանուր ծավալը պահպանվել է, սուբսիդիաները մի փոքր պակաս են, 390 միլիարդ եվրո երաշխիքներն ավելի շատ են (քան փոխառությունները)»,- հայտարարել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր բանակցությունների արդյունքներին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դրսևորել է «կանխատեսելիություն» ցուցաբերելու ունակություն:

«Բյուջեն կառուցվել է ապագայի նշանառությամբ, այն նաև կառուցվել է այնպես, որպեսզի ԵՄ-ի համար դժվարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին շուկան գործի, որպեսզի մարդիկ, հատկապես համավարակի ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, կարողանան բարելավել իրենց վերականգնման հնարավորությունները»,- հայտարարել է նա, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

17:54 09.05.2025

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […] ...

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

17:45 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

17:39 09.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր […] ...

Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանել

17:30 09.05.2025

Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, […] ...

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

17:20 09.05.2025

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

17:10 09.05.2025

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...

BACK_TO_TOP