17:54 08.05.2025
Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են մարտական գործողությունները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արձանագրվել է «հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»։
Ռուսաստանի ՊՆ-ի պնդմամբ՝ ռուսական կողմից ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու, ինչպես նաև ԱԹՍ-ների հարվածներ չեն իրականացվում։ Գերատեսչությունը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում պետական սահմանը հատելու երկու փորձ են կատարել։
Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ Գլուշկովո սահմանամերձ բնակավայրում գնդակոծության հետևանքով զոհվել է 61-ամյա կին։ Բացի այդ, խոցված օդային թիրախների ընկնելու հետևանքով փլուզվել է ոստիկանության բաժնի երկրորդ հարկը։
Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել էր, որ կեսգիշերից ռուսաստանցի զինվորները ուկրաինական դիրքերի վրա 586 հարձակում են իրականացրել, ինչպես նաև 176 հարված են հասցրել FPV-անօդաչուներով և 10 ավիահարված՝ 16 կառավարվող ավիառումբերով։
Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ հայտարարված հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Խարկովի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Սումիի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Խարկովի մարզում վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարվածից 3 կին է վիրավորվել։
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...