Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ

09:56 24.07.2020

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է՝ 0-28 օրական:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:

Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:
Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:

COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։
Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

12:34 29.04.2024

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում: ...

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

22:42 27.04.2024

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […] ...

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

22:23 27.04.2024

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

Որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ տեսողության վրա, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին և բարելավում են արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը: Ակնաբույժ Սվետլանա Միրգորոդսկայան Գազետա.Ru-ին պատմել են, թե որոնք են այդ մթերքները: Նրա խոսքով, տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

09:00 27.04.2024

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ​​ամսագրում: Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։ Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին […] ...

Բժիշկը մահացու հիվանդություններ է անվանել, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

23:51 26.04.2024

Բժիշկը մահացու հիվանդություններ է անվանել, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այդ թեմայի մասին։ Բժիշկը պարզաբանել է, որ տապակելու համար օգտագործվող զտված յուղը մեծ քանակությամբ անօգուտ ճարպեր է պարունակում։ Նման ճարպերը, նրա խոսքով, վնասում են արյունատար անոթները և սիրտը, ավելացնում են ճաշատեսակի կալորիականությունը։ Նման […] ...

BACK_TO_TOP