20:00 24.07.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի առարկա հանդիսացող գումարները և փոխանցի Ա.Գ.-ին:
Այնուհետև Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ:
Մասնավորապես, քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250.000-300.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170.000-ական ՀՀ դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին :
Ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական շարժառիթով քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ, որոնցում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները ճշտությամբ պատասխանել են ստուգման թեստի հարցերին և գործնական վարման ժամանակ կատարել են քննության արձանագրություններում նշված գործողությունները:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 2020 թվականի հուլիսի 24-ին Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (վեց դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է :
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
21:53 08.07.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...
21:35 08.07.2025
Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ ՄակելելեՖրանսիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ 2025-ին «Ոսկե գնդակին» արժանի է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է AS-ը: «Ոսկե գնդակը» կհանձնեի Դեմբելեին: Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ նման մրցանակ ստանալու համար: Եկեք հանգիստ թողնենք նրան, նա դեռ երիտասարդ է ու շատ տաղանդավոր: Պետք չէ ճնշում […] ...
21:23 08.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքներըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...
21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...