22:58 24.07.2020
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայերի հետ՝ քննարկելու Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսաստանաբնակ հայերը նշել են, որ իրենց հարազատներին ադրբեջանական խմբերը ծեծի են ենթարկում, հայհոյում են այն դեպքում, որ իրենք որևէ անօրինական գործողություն չեն իրականացրել։ Նրանք դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս խնդրին լուծում տրվելու է, թե անհրաժեշտ է հայ համայնքի ներգրավումը այս հարցում։
Դեսպանը պատասխանել է, որ դրանք կազմակերպված հարձակումներ են, որոնց նպատակն է, որ հայերը պատասխանեն այդ գործողություններին։ Ադրբեջանական խմբերի սադրիչ գործողությունները կազմակերպված են, ունեն աշխարհաքաղաքական նկատառումներ։
«Նրանք ցանկանում են, որպեսզի դուք, լինելով էմոցիոնալ մարդ, պատասխանեք այդ գործողություններին։ Բնականաբար, նրանց արարքները հանցագործություն են, և այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր իրավապահ մարմիններին՝ քննչական մարմիններին, դաշնային ծառայությանը և այլն»,- ասել է Տողանյանը։
Դեսպանը հայտնել է, որ խնդրի առնչությամբ դեսպանության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել ՌԴ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել են, որ ադրբեջանական խմբերի կողմից այսպիսի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան բախման։
Տողանյանը ցավով նշել է, որ հուլիսի 23-ին այդ սադրիչ գործողությունները ստացել են զանգվածային բնույթ։
«Այս ամենն ազգամիջյան հավասարակշռության հիմքերը խարխլելու, հայությանը հունից հանելու և կոնֆլիկտ ստեղծելու նպատակ ունի։ Դա երեկ արվեց՝ մեքենաներ են վառվել, մարդկանց են ծեծել, կան դանակահարված մարդիկ, շատ տուժածներ»,- ընդգծել է դեսպանը։
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...