23:31 24.07.2020
Կոմիտասի փակ շուկայի տնօրինությունը պատրաստ է անվճար ընդունել գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին։Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից։
Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։
Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։
Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության հարուցած անհավասար մրցակցային պայմանները, որոնք հարուցել են նաև առևտրի կրպակների աշխատակիցների և տնտեսվարողների դժգոհությունը։
Քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետն ավարտվել է 2020 թվականին և նույն վայրում նույն ձևաչափով առևտուր իրականացնելու նոր թույլտվություն քաղաքային իշխանությունների կողմից չի տրամադրվել՝ հաշվի առնելով վերը նշված եւ մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները։
Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկում ենք տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որի համաձայն հանգստյան օրերին ֆերմերները շուկայում ԱՆՎՃԱՐ տարածք կունենան:
Սա, կարծում ենք, օպտիմալ լուծում է, որը կօգնի վերացնել Արաբկիրի կարեւոր հրապարակներից մեկում հակասանիտարական միջավայրը, կարգավորել երթեւեկության կաթվածահար վիճակն ու հարակից շենքերի բնակիչներին կվերադարձնի իրենց անդորրը:
Ի դեպ, տարիներ շարունակ տարածքում գործող շուկան կոլապս չէր առաջացնի, եթե ժամանակի ընթացքում այստեղ չկենտրոնանային նաև այլ վարչական շրջաններում նախկինում գործող նմանատիպ շուկաները, որոնց համար հրապարակի ֆիզիկական չափերը ուղղակի բավարար չեն։
—
Գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքի իրացմանն անշուշտ, պետք է նպաստել, մյուս կողմից, դա պետք է կազմակերպել այնպես, որ չխախտվեն հարյուրավոր քաղաքացիների իրավունքները, պահպանվեն համակեցության կանոնները և բնակիչները չզրկվեն հանգստյան օրերին անդորրի հնարավորությունից։ Նշենք նաև, որ քաղաքային իշխանությունները , գյուղատնտեսական ապրանքների վաճառքը մայրաքաղաքում առավել կազմակերպված դարձնելու նպատակով գյուղմթերքի շուկայի կազմակերպման համար տրամադրել են տարածք ՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ, որը հարելով մի քանի վարչական շրջանների՝ առևտրի համար կարող է լինել շատ ավելի շահեկան և հարմարավետ։
Նոր վայրում գյուղմթերքի առևտրի կազմակերպումը կազատի Արաբկիրի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններից, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կունենա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը մեծ արտիստին արժանի մշակութային հրապարակ դարձնելու հնարավորություն։
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...