ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են. Ռ․ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են. Ռ․ Հայրապետյան

21:22 25.07.2020

ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

«Ի՞նչ է լինում, երբ կրթության ոլորտի պատասխանատուները ոլորտի զարգացման փոխարեն կոնկրետ անձանց շահերն սպասարկող ապօրինություններով են զբաղված:
Ահա՛ թե ինչ է լինում:
Եվ այսպես՝ երբ մարտ ամսին Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԳՄՍՆ-ն որոշեց փոխել բուհերի ընդունելության կարգը և քննությունների ցանկը: Սակայն, քանի որ ԿԳՄՍՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ամիսներ շարունակ հովանավորչությամբ էին ծանրաբեռնված, բնականաբար, պիտի «մոռանային», որ Կրթության մասին օրենքն արգելում է դեկտեմբերի 1-ից հետո քննությունների ցանկ փոխել:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (https://bit.ly/3jDTEob)
Հոդված 15.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»:

Անտեսելով օրենքի արգելքը՝ ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների նոր ցանկը և ընդունելության նոր կարգը (https://bit.ly/3fYXhTp):

Սա նշանակում է, որ Կառավարության տվյալ որոշումն ԱՆՎԱՎԵՐ Է, որովհետև այն հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ Կրթության մասին ՀՀ օրենքին: Իսկ քանի որ այն անվավեր է, ապա, ԿԳՄՍՆ-ի հանցավոր անփութության (315) պատճառով, առոչինչ են դառնում անվավեր ցանկով անցակցված ընդունելության քննությունների արդյունքները:

Դրանից միայն մեկ ամիս անց՝ հունիսի 25-ին, երբ արդեն անվավեր ցանկի ու կարգի հիմքով բուհ դիմելու գործընթացն ավարտվել էր, ԿԳՄՍՆ-ն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում Կրթության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության դեպքում ցանկը կարելի է փոխել (https://bit.ly/2Eh0SOF):

Սակայն, դա արդեն ուշացած փոփոխություն էր, որովհետև ԿԳՄՍՆ-ի ներկայացրած նախագծով Կառավարության որոշումն ընդունվել է՝ հակասելով այդ պահին գործող օրենքին: Հետևաբար՝ ոչ միայն այս օրերին պայքարող բարձր միավորներ ունեցող դիմորդները դուրս չեն մնացել (առաջին հայտի գերակայության նոր կարգն ուժ չունի), այլև ընդունելության քննությունների արդյունքներն առհասարակ անվավեր են:

Ելքը մեկն է՝ միայն այս տարվա համար խնդրին տալ օրենքին չհակասող իրավիճակային լուծում (կան իրական տարբերակներ, բարեբախտաբար, դեռ ուշ չէ), որպեսզի որևէ դիմորդի իրավունք չոտնահարվի, միաժամանակ վերջապես պատասխանատվության ենթարկել կրթության ոլորտի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հերթական ապօրինության պատճառով բուհերի ընդունելության քննության արդյունքները, փաստացի, անվավեր են դարձել»,- գրել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP