15:00 26.07.2020
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը չէր սպասում մեր կողմից նման կտրուկ և չոր հակահարվածի։
Բաքվի բռնապետը կարծում էր, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը պարզապես թուլության նշան են։
Երբ ռազմական գործողություններն Ադրբեջանը որոշեց իրականացնել մեր թիկունքում՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքնեն ու բնակավայրերը, մենք ոչ թե դիմեցինք միջազգային հանրությանը, ոչ թե միջազգային կազմակերպություններին դիմեցինք կոչերով հանդես գալու համար, այլ պարզապես անցանք պատասխան գործողությունների հենց հակառակորդի դաշտում։ Մի քանի ժամվա ընթացքում արդեն գործոողություններն իրականացվում էին ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի խորքում, որտեղ խոցեցինք ոչ միայն կրակային կետերը, որոնք տեղակայված էին սեփական բնակավայրերից հետո անմիջապես հարևանությամբ, այլ նաև բարձրաստիճան սպաներ։
Հայկական կողմը ոչնչացրեց ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևին, երկու մայորի, երկու ենթասպայի և այլն։
Սա խայտառակություն է ադրբեջանական բանակի համար, սա աշխարհի մակարդակով խայտառակ պարտություն է։ Եթե մարտերը լինեին երկարաժամկետ և լայնածավալ, ապա ինչ-որ տեղ նման կարևոր ֆիգուրների չեզոքացումը օրինաչափ կլիներ, սակայն ոչ ինտեսիվ, ոչ համատարած հրետակոծության արդյունքում, այսինքն հստակ թիրախավորված հրետակոծության արդյունքում հայկական կողմը տարավ հաղթանակ։
Այս օրերին Ադրբեջանում շատ են քննարկում, թե ինչպես է պատահել, որ այս բարձրաստիճան սպաների կորդինատները հայտնվել հայկական կողմի ձեռքի տակ, նրանք հիմանականում այս հարցն են առաջ տանում, հակված են դավաճանություն գտնել սեփական կողմում, քանի որ չեն ուզում համակերպվել այն մտքին, որ հայկական կողմը պարզապես գրագետ է աշխատել ։
Ադրբեջանի ընդդիմությունը նույնիսկ մեղադրում է ԳՇ պետ Սադիքովին գեներալի ոչնչացման մեջ, նրանք հույսները դրել են պատմության վրա, որ մի օր կբացահայտվի, թե ինչպես տեղի ունեցավ։ Այստեղ ևս, թողած իրենց բանակի խայտառակությունը, ընկել են քաղաքականության հետևից, և փորձում են դիվիդնտներ շահել։
Ամեն դեպքում փաստենք, որ Ադրբեջանի համար դեպքերի այսպիսի զարգացումը շառաչյուն ապտակ էր և նույնիսկ Ալիևին բանակցությունների ժամանակ կարող են հիշեցնել 2020թ․-ի հուլիսի 12-ից հետո ծավալվող դեպքերը, հատկապես հուլիսի 14-ը։
Արձանագրենք նաև , որ հայկական կողմն իր դիրքրը բարելավում է ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաև հենց սահմանին»։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...