14:16 18.06.2018
«Այն, ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն երեկվա տեսանյութով, շոկ էր»,- ԱԺ բրիֆինգի ժամանակ այսօր ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Մենք մեր խմբակցությունում դեռ որոշում չենք կայացրել, բայց ո՞նց եք պատկերացնում նման գործելաոճի պարագայում ինչպե՞ս պիտի քվեարկենք: «Ծառուկյան» խմբակցության վերաբերմունքը կլինի շատ կոշտ»,- ԱԺ բրիֆինգում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը, երբ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մեկնաբանեց, որ զինվորական կոչումից Մանվել Գրիգորյանին կարող է զրկել դատարանը՝ որպես լրացուցիչ պատիժ, եթե կա ծանր կամ առանձնապես ծանր հանցանք:
«Ամեն դեպքում, ես չեմ կարծում, թե այս ամենը պարփակվում է մեկ անձի շրջանակում: Պետք է պարզել հովանավորներին ու մյուս մեղավորներին: Եվ եթե ուզում ենք Հայաստանում արդարադատության մթնոլորտ ստեղծել, պետք է պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ապրել են ու ապրում են բանակի միջոցների հաշվին: Եթե մարդն իր ընտանիքի հարցերը լուծում է բանակի հաշվին, նա պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության՝ անկախ իր անուն-ազգանունից: Այստեղ անձնավորում պետք չէ փնտրել։ Ավելի արգահատելի, ամոթալի երևույթ, ուղղակի հնարավոր չէր պատկերացնել»,- ասել է պատգամավորը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...