Դատարանը Անի համայնքի ղեկավարին զրկել է ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Դատարանը Անի համայնքի ղեկավարին զրկել է ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից

18:12 27.07.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:

Հիշեցնենք՝ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել վատնման, հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Դատարանը վճռել է Արտակ Գևորգյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման և որպես լրացուցիչ պատիժ զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու, այդ թվում՝ ընտրվելու իրավունքից:

Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Ըստ փաստաբանի՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման վճիռը համաներմամբ հանվել է: Արամայիս Հայրապետյանը նշել է, որ Անի համայնքի ղեկավարը շարունակելու է պաշտոնավարել, քանի դեռ դատարանի վճիռը չի մտել օրինական ուժի մեջ:

«Արտակ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նրան պաշտոնից զրկելու միջնորդություն նախկինում նաև Շիրակի մարզի դատախազն էր ներկայացրել, բայց դա կյանքի չկոչվեց, որովհետև համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հատուկ ընթացակարգ կա: Օրինակ, երբ համայնքի ղեկավարը  բացակայում է, չի կատարում իր պարտավորությունները, ավագանին կարող է նման որոշում կայացնել կամ եթե համայնքի ղեկավարը դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը:

Արտակ Գևորգյանի մասով մի քանի գործեր կային: 90 տոկոսով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր կան: Դատարանը միայն մեկ դրվագով է վճիռ կայացրել: Ըստ այդ դրվագի՝ 5 տարվա ընթացքում համայնքի ղեկավարը 580 հազար դրամ ավելի գումար է վճարել վարորդին: Դատարանը գտավ, որ վատնել է, որոշում կայացրեց ազատազրկման մասին, ինչը համաներմամբ հանվել է և որպես լրացուցիչ պատիժ զրկեց ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այդ թվում՝ ընտրվելուց: Սա աբսուրդ է»,- ասել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ փաստաբանի, Արտակ  Գևորգյանը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP