18:48 28.07.2020
Վարչապետը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն ու քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը՝ վերջին տարիների ագրեսիվ հռետորաբանության համար:
«Ադրբեջանի ղեկավարը երկար տարիների ընթացքում իր բնակչությանը վստահեցնում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը զինված հարձակման միջոցով: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում ծախսել է մի քանի միլիարդ դոլար Ադրբեջանի զինված ուժերի զարգացման նպատակով: Եվ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինում բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու այն գումարները, որոնք չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար, որևէ արդյունք չեն տալիս: Դեպքերից մեկ շաբաթ առաջ պաշտոնական բացատրություն եղավ, որտեղ նրանք ասացին. «Մենք հիմա չենք կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ-ն շփման գծում տեսանկարահանող համակարգեր է տեղադրել, և Ադրբեջանի զորքերի ցանկացած շարժ տեսանելի կլինի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համար»:
Կա նաև երկրորդ գործոնը՝ շփման գծում կան շատ ադրբեջանական բնակավայրեր, և հիմա բավականին դժվար է հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այսինքն՝ նրանք հարձակվեցին այնտեղ, որտեղ, օրինակ՝ սահմանն այնքան էլ համալրված չէ տեսանկարահանող սարքերով, և, ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղերն այնտեղ շատ են: Դա էլ բացատրում է, թե ինչու է հարձակումը հենց այդ ուղղությամբ եղել:
Դա բացատրություն է հստակ մի էպիզոդի համար, բայց ես ինչպես արդեն ասացի, 15 տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարը զարգացնում է ռազմատենչ հռետորաբանության գիծը, որ իբր այս հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք պատրաստվում ենք լուծել ուժային ճանապարհով: Ես մի քանի անգամ՝ և՛ հրապարակայնորեն, և՛ աշխատանքային միջավայրում խորհուրդ եմ տվել Ադրբեջանի նախագահին մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, քանի որ դա ոչ մի արդյունք չի տա: Ընդհանրապես նրա քաղաքականության գիծն այսպիսին էր. Ադրբեջանն ուժեղ բանակ ունի և երբ պետք լինի, 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի բանակն իբր կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Այսպիսի լեգենդ նրանք կառուցել են 15 տարվա ընթացքում: Եվ ինչո՞ւ են նրանք այդքան նյարդայնացած արձագանքում այս իրադարձություններին: Քանի որ այդ լեգենդը փշրվեց: Փշրվեց ամբողջապես: Ինչո՞ւ փշրվեց, որովհետև Հայաստանի զինված ուժերն այնպիսի պատասխան տվեց, որ ոչ ոք չէր սպասում, շատերը նույնիսկ Հայաստանում այդպիսի բան չէին սպասում»,- ասել է վարչապետը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...