19:30 29.07.2020
Ախուրյանում ներդրվել է բիովառելիքի՝ բրիկետի արտադրություն: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և համայնքի համատեղ ծրագիրն է: ՄԱԿ-ը հատկացրել է 111 հազար դոլար, 10 մլն դրամ էլ կազմում է համայնքի ներդրումը: Հատկացվել է տարածք, ձեռք են բերվել սարքավորումներ, որոնցով վառելիքի է վերածվում հացքաղից հետո մնացած ծղոտը: Սա Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն հիմնելու առաջին փորձը չէ: Մինչ այս նույն ծրագրով վառելահատիկների փոքր արտադրամաս էր հիմնվել Բասեն գյուղում: Հիմա բրիկետների արտադրությունն ավելի բարձր արտադրողականությամբ է ու ավելի մեծ ծավալներով:
Հացքաղից հետո դաշտերում մնացած ծղոտը սովորաբար գյուղացիներն այրում են: Սա դաշտը մաքրելու և աշնան վարին նախապատրաստելու ամենաարագ ու փորձված միջոցն է: Նույն ծղոտը կարելի է այրել, բայց ոչ թե դաշտում, այլ վառարանում, միայն թե մինչև վառելիք դառնալը տեխնոլոգիական մշակումներ պետք է անցնի:
«Ախուրյանի համայնքային զարգացման կենտրոն» հիմնադրամը նոր արտադրամաս է հիմնել, որի համար հումք ծառայում է բացառապես ծղոտը: Առանձին արտադրամասերում այն մանրացվում է, խտացվում ու վերածվում ծղոտե գլանակի՝ բրիկետի:
Հումքի պակաս Ախուրյանում չկա: Այդ հումքը արտադրամասի համար ձեռք բերելու մի քանի տարբերակ են մշակել: Գյուղացիներին առաջարկում են բրիկետ ծղոտի դիմաց, կամ էլ գյուղացին կարող է ծղոտը բերել, վճարել ծառայության դիմաց ու այն բիովառելիքի վերածել: Սպասում են հացքաղի ավարտին, երբ արտադրությունը սկսեն, այդ ժամանակ էլ գյուղացիների հետ պայմանավորվածությունները գործնական կդառնան:
«Ախուրյանն առաջին համայնքն է, որն ունի կենսավառելիքի արտադրության ռազմավարություն: Առաջին համայնքն է, որ ունի այս հարցի վերաբերյալ ամբողջական վերլուծություն: Սա կարող է զարգացում ունենալ, որովհետև Ախուրյանի հումքն այնքան շատ է, որ խոտածղոտային մասսան կհերիքի Ախուրյանում մի քանի արտադրամաս ունենալու համար: Կառավարությունը ևս շատ մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին: Պարբերաբար քննարկումներ են լինում, և տեղյակ եմ, որ ներկայումս ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մշակվում է ազգային մեծ ռազմավարություն, ուսումնասիրություններ են իրականացվում: Այս տիպի տեխնոլոգիաներ կներդրվեն նաև այլ մարզերում»,- SHANTNEWS-ին ասել է ծրագրի համակարգող Գևորգ Պետրոսյանը:
Մասնագետներն ուսումնասիրել են բրիկետների էներգաարդյունավետությունը և բիովառելիքի շուկան: Ծղոտե բրիկետները վառելիքի շուկայում մրցունակ են, համեմատությունը վառելափայտի գների ու էներգաարդյունավետության հետ է: Շիրակի մարզում՝ Բասեն գյուղում, 2014-ից գործում է վառելահատիկների արտադրամաս: Պահանջարկը կա, բայց արտադրության հզորություններն են փոքր:
Բրիկետի և վառելահատիկների արտադրությունները ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու են իրար:
Իսկ Ախուրյանում մինչև 420 կգ/ժ արտադրողականություն է ապահովվում: Սա, ըստ մասնագետների, լավ սկիզբ է, բայց անցումը բիովառելիքին ժամանակ է պահանջում: Այն մարդկանց կենցաղ միանգամից մտնել, գազին ու փայտին փոխարինել դեռ չի կարողանա:
Հացքաղից հետո Ախուրյանում բրիկետի արտադրամասը կսկսի արտադրանք թողարկել: Բրիկետի մեկ տոննայի պատրաստման ինքնարժեքը հաշվարկել են ու վաճառքի գին սահմանել 80-85 հազար դրամը: Ծրագրի պահանջն է, որ բիովառելիքի արտադրությունից ստացված հասույթը հատկացվի խոշորացված համայնքի բնակավայրերում նոր ծրագրերի ֆինանսավորմանը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...