13:23 30.07.2020
Արգենտինայում (համատեղության կարգով՝ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում) ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել La Nación պարագվայական օրաթերթին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի նախաբանում նշվում է, որ հուլիսի 12-ից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում լարված իրավիճակ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևելքում: La Nación-ի հետ հարցազրույցի ընթացքում դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձել է հակամարտության ծագմանը և նշել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկրների, այլև ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը:
Հարց. Ի՞նչպես է ծագել հակամարտությունը, որի արդյունքում հայկական գյուղերը նոր հարձակման են ենթարկվել:
Էսթերա Մկրտումյան. Հակամարտությունը սկսվել է Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ: 1988-ի փետրվարին Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը սահմանադրական որոշում կայացրեց` Խորհրդային Ադրբեջանի իրավասությունից Խորհրդային Հայաստանի իրավասության տակ անցնելու պահանջով: Այդ ինքնավար մարզի բնակչությունը հիմնականում հայ քրիստոնյաներ էին: Հազարամյակներ շարունակ այս շրջանում հայերը մեծամասնություն են եղել: Ադրբեջանի բռնի արձագանքն ողջ երկրի տարածքում հանգեցրեց հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանության հեռանկարով մի շարք հետապնդումների և ջարդերի: Ադրբեջանը, որի բնակչությունը թուրքական ինքնություն ունի, դավանում է իսլամ և կրում է նույն լեզուն ու մշակույթը, ինչ Թուրքիան, մշտապես վայելում է վերջինիս անվերապահ աջակցությունը: Հայերը, հանուն իրենց ինքնորոշման իրավունքի, ոտքի ելան իրենց շրջանի ինքնապաշտպանության համար և կարողացան հռչակել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին` ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: Սկսվեց պատերազմ, որի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին, և դրանից հետո, 1994-ի մայիսին Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին զինադադարի պայմանագիր, որը վերահսկվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից: Այդ նույն կազմակերպությունը հիմնեց Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի` որպես ԵՄ ներկայացուցչի համանախագահությամբ, որն ավելի քան 25 շարունակ մեծ ջանքեր է ներդնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վարման համար: Մյուս կողմից, սա միակ հակամարտությունն է, որի բանակցային գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտված և վերջինիս հովանու ներքո գործող միջնորդ կազմակերպությունները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, իր պատերազմական հռետորաբանության և սպառազինման մրցավազքին զուգահեռ, մշտապես խախտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ հրադադարը: Սակայն հուլիսի 12-ից Ադրբեջանի հարձակումներն ուղղված են Հայաստանի հետ անմիջական սահմաններին, Տավուշի մարզում` հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Հարց. Կա արդյո՞ք Հայաստանի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիք:
Էսթերա Մկրտումյան. Այո, թեև կարող է անհավանական թվալ: Ատոմակայանների վրա հարձակման սպառնալիքի նախադեպեր չկան, քանի որ նման աղբյուրները ծառայում են էլեկտրական էներգիայի արտադրության համար: Զուտ պատկերացում կազմելով թե ինչպիսին կլինի նման հարձակման հետևանքով բնապահպանական և մարդասիրական աղետը` միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների առումով: Այդ երկիրը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առաջ: Այն կառավարվում է դինաստիայի ռեժիմով, որը չի հարգում ժողովրդավարության և մարդու իրավունքների կանոնները, իսկ եկամտի հիմնական աղբյուրի` նավթի գնի անկման արդյունքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները հանգեցրել են նրան, որ երկրի ղեկավարությունը ժողովրդական դժգոհության ալիքը շեղում է դեպի արտաքին այնպիսի խնդիրներ, որոնք խթանում են ազգայնական տրամադրությունները:
Հարց. Կան արդյո՞ք իրավիճակի էսկալացիայի մտավախություններ:
Էսթերա Մկրտումյան. Զինված ուժերի տրամադրության տակ առկա ամենաժամանակակից զինատեսակները միջազգային հանրության մոտ մշտապես մտավախություն են առաջացնում իրավիճակի առավել սրման առումով: Խնդիրն առավել սուր է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. վերջինս, իր նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջոցով վերահաստատել է Ադրբեջանին իր լիակատար և անվերապահ համերաշխությունը: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` կոտորելով մեկ միլիոն հայ քրիստոնյաների. մարդկության դեմ հանցագործություն, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել:
Հարց. Ինչպե՞ս կարող եք բացատրել ռազմական այդ ներխուժումը Կովիդ-19 համավարակի համատեքստում:
Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ամբողջովին հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ողջ աշխարհում համընդհանուր հրադադար հաստատելու վերաբերյալ վերջերս արված կոչին: Միջազգային հանրությունը, որին ներկայացնում է Մինսկի խումբը, համանախագահող երկրների ակտիվ մասնակցությամբ զգալի ջանքեր է գործադրում` ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման: Ֆրանցիսկոս պապը նույնպես կոչ է արել խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական սահմանին:
Հարց. Ո՞րն այս ճգնաժամի հետ կապված է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը:
Էսթերա Մկրտումյան. Դիրքորոշումներն անձնական չեն, սակայն այն երեք երկրները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լիովին միակարծիք են հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ միջոցներով հասնելու անհրաժեշտության առումով` պահպանելով երեք հիմնարար սկզբունքները` խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից և ուժի կիրառումից, հարգել ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները:
Հարց. Այս հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում:
Էսթերա Մկրտումյան. Այս հակամարտությունը սպառնում է ոչ միայն ներգրավված երկրների, այլ նաև ողջ տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի անվտանգության հաստատմանը: Սա նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ծավալապաշտական քաղաքականության մաս է կազմում, քանի որ վերջինս ոչ միայն ռազմական գործողություններ է իրականացրել հարևան երկու երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, այլ նաև վերջերս զինված ուժեր է ուղարկել Լիբիա` այդպիսով ապակայունացնելով Միջերկրական ծովի արևելյան հատվածը: Հակամարտության հետևանքները կախված են իրավասու մարմինների կողմից՝ հետագայում անկանխատեսելի հետևանքներով հակամարտության ծավալումից խուսափելուն ուղղված ջանքերից:
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...