Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալների վարձավճարները

14:15 30.07.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:  «Ինչպես երեկ առիթ ունեցել եմ ասելու՝ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Իսկ նման իրավիճակ, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, այսինքն՝ մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել:

Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը: Եվ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Առաջինը՝ ես ուզում եմ կրկին ընդգծել պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը մասնավորապես այնտեղ, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված: Բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահպանվեն՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում հերթերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն մուտքից ներս, այլև եթե այնպիսի իրավիճակ է, որ փակ տարածքում չեն տեղավորվում մարդիկ և ստիպված են դրսում սպասել, դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն:

Օգոստոսի 1-ին թոշակների բաժանման պրոցես է սկսվելու: Եվ մենք նախորդ` հուլիսի 1-ի օրինակով, մեծ պրոբլեմներ ունեցանք և՛ բանկերի բաժանմունքներում, և՛ «Հայփոստի» բաժանմունքներում: Այնպես որ, առաջիկա օրերին` այսօր-վաղը, պարոն Գալստյան և պարոն Արշակյան, հատուկ աշխատեք, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:

Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե նույնպիսի պատասխանատվություն կամ առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները, քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում՝ դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի պարբերաբար ախտահանում: Որևէ կասկած չկա, որ, իհարկե, այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և, թույլ տվեք ասել, նաև քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Ի վերջո, մենք պիկը գոնե այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին: Եվ այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Եվ մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ դիմակների պարտադիր կրումն է, որ այն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ:

Եվ պետք է մեր քաղաքացիներին խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինեն ծայրահեղ ուշադիր և պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը: Նաև հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ և ընդհանրապես միջոցառումներ կազմակերպելու ժամանակ խստիվ հետևեն այն կանոններին, որոնք սահմանված են պարետատան կողմից:

Ցավոք, մենք հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցները հայրենագիտական իրենց գիտելիքները մեծացնեն, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ մեր տեսչական մարմիններն այս ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Եվ, իհարկե, կարծում եմ, որ այս արդյունքը կապված է նաև ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ: Ինչքան էլ դա մեզ բոլորիս որոշակի դիսկոմֆորտ և տհաճություն է պատճառում, բայց մենք պետք է շարունակենք նույնպիսի խստությամբ հետևել կանոններին, որովհետև հիմա ձևակերպում ենք խնդիր, որ մենք համաճարակը, ըստ էության, որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի և մակարդակի վրա, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ: Եվ հետևաբար, այո՛, մենք այսօր այդ շանսը, հնարավորությունը ռեալ ունենք: Ինչքանո՞վ կիրացնենք այդ շանսը՝ կախված է և՛ պետական մարմինների, և՛ մեզնից յուրաքանչյուրի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից: Եվ մենք հույս ենք դնում, սիրելի հայրենակիցներ, ձեզ վրա: Եվ, իհարկե, նաև մենք մեզնից կախված մեր պատասխանատվության բաժինը լիարժեք կկրենք: Բայց հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրն այս պատասխանատվությունը և այս մարտահրավերը կընդունի, և մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը:

Եվ էլի ուզում եմ ասել, որ այս լավատեսական ուղերձները ոչ թե նրա համար են, որ մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար են, որ մենք ավելի զգոն լինենք, որովհետև մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ, և կարող ենք այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջությամբ չվերաբերենք իրավիճակին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը: Հիմնավորման համաձայն, սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից միայնակ է 74-ը: Սահմանված կարգով միայնակ կենսաթոշակառուներին՝ սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման գործընթացը կիրականացվի անկանխիկ եղանակով: Ըստ նախնական հաշվարկների՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ: Արդյունքում՝ կմեղմվի միայնակ թոշակառուների սոցիալական վիճակը, քանի որ վերջիններս տնտեսված այդ գումարը կկարողանա ծախսել կենսականորեն անհրաժեշտ այլ կարիքներ հոգալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

BACK_TO_TOP