20:52 30.07.2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազատումներն այսպես մեկնաբանեցին հանձնակատարի գրասենյակից:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներ: Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Շավարշի Դանիելյանը, գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Ռաֆիկի Սահակյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Անուշավանի Վարդանյանը,
Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Միխայելի Արշակյանը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հովհաննեսի Դավթյանը:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել են նաև հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Կարենի Անտոնյանը, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Արտաշեսի Շագոյանը ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը:
e-gov.am-ում հրապարակված ազատման որոշումների մեջ մասնավորապես նշված է, որ զբաղեցրած պաշտոններից ազատելու որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով մասնավորապես սահմանվում է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է հաստիքների և (կամ) սույն օրենքի 23-րդ հոդվածով (Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության ժամանակ) սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը:
Վարչապետի մի քանի այլ որոշումներով հանձնակատարի գրասենյակում կատարվել են վերանշանակումներ: Մասնավորապես որոշվել է ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Արամ Գրիգորի Ամիրզադյանին իր հաստիքային միավորով տեղափոխել հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչություն և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության պետի պաշտոնում։ Գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անուշ Արամի Պետրոսյանն իր հաստիքային միավորով տեղափոխել է հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակվել օրենսդրական նախաձեռնությունների բաժնի պետի պաշտոնում։ Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Սարգիս Հակոբի Ալեքսանյանը 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակվել է գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի պաշտոնում։ Մյուս որոշմամբ՝ գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանը իր հաստիքային միավորով տեղափոխել է գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի պաշտոնում։
Արամ Ամիրզադյանի, Անուշ Պետրոսյանի և Հովհաննես Պետերոսյանի վերանշանակումները որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով նրանց գրավոր համաձայնությունը: 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողն իր հաստիքային միավորով կարող է տեղափոխվել կառուցվածքային փոփոխության չենթարկվող կառուցվածքային ստորաբաժանում՝ հավասարազոր կամ ցածր քաղաքացիական ծառայության պաշտոնի՝ իր համաձայնությամբ:
Սարգիս Ալեքսանյանի վերանշանակման որոշումը կայացվել է՝ մասնավորապես ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով ու 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը: 23-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանվում է, որ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, և հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...