Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ. Ռոմանոս Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ. Ռոմանոս Պետրոսյան

08:24 03.08.2020

Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ.
Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։
Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս իմ սիրելի Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետվողական. իմ ամենօրյա հանդիպումները, քաղաքացիների ու տնտեսվարողների ընդունելությունները, աշխատանքային այցերը եւ բոլոր որոշումներն ու նախաձեռնությունները լայնորեն լուսաբանվել են մեր պաշտոնական էջերով ու լրատվամիջոցներով՝ թե’ վերջիններիս նախաձեռնությամբ եւ թե’ մեր կողմից տարածվող մամլո հաղորդագրությունների հիման վրա։
Եւ այժմ, երբ ՀՀ վարչապետի առաջարկով՝ մեծագույն պարտքի ու պատասխանատվության գիտակցումով ստանձնեցի ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարի կարգավիճակը, Կոտայքում իմ գործունեության՝ համեմատաբար կարճ, բայց գերհագեցած ու բովանդակալից շրջափուլի լավագույն ամփոփումը համարելու եմ #ԷտալոնայինԿոտայք ունենալու տեսլականիս միտված՝ արդեն այս տարեվերջին ու մյուս տարվա ընթացքում շահագործման հանձնվելիք նորակառույց ու վերակառուցված շուրջ մեկուկես տասնյակ մանկապարտեզների հարկի ներքո մեր փոքրիկների անհոգ ու երջանիկ ժպիտը, շուրջ մեկ տասնյակ հիմնանորոգված մշակույթի տներում՝ մեր պատանիների ու պարմանուհիների գեղագիտական դաստիարակության լայն հնարավորությունների իրացումը, մարզի մի շարք բուժկենտրոններում՝ հիմնանորոգված վիրահատարանների ու հիվանդասենյակների (այդ թվում՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության երկհարկ կապիտալ նորոգված մասնաշենքի) պատերի ներքո որակյալ ու բարձրակարգ բուժծառայությունների հասանելիությունը, եւ վերջապես, մարզի բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ՝ 90), ավելի քան 700մլն ՀՀԴ արժողությամբ՝ կենտրոնական ջեռուցման համակարգերի, մարզադահլիճների, սանհանգույցների, տանիքների ու համակարգչային դասասենյակների կապիտալ հիմնանորոգման արդյունքում՝ ավելի’ որակյալ ու ավելի’ արժանապատիվ հանրակրթության իրավունքի իրացման հնարավորությունը եւ այլն, եւ այլն…
Դե իսկ հիմնանորոգված ու բարեկարգ ներմարզային ու միջհամայնքային մի շարք ճանապարհներով շարունակելու ենք բոլորս այցելել Կոտայք. #ԷտալոնայինԿոտայք։
Սիրելինե’րս,
Այժմ եկել է նոր ու ավելի լայն հարթությունում գործելու ժամանակը, եւ բնականաբար, իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ #Օրենքի_գերակայություն եւ #Իրավահավասարություն։
Ու այսուհետ եւս, ներդնելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս եւ ներուժս՝ Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ունենալու ավելի’ երաշխավորված, ավելի’ պաշտպանված, գիտելիքահենք կառավարման ու հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող #Շրջակա_միջավայր
Ի գո’րծ.
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP