13:08 03.08.2020
2020թ․ օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։ Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչո՞ւ են արնանման հետքեր, ի՞նչ է տեղափոխում, տղամարդն ասել է՝ ոչինչ, տոպրակը տանում եմ, գցեմ։ Ոստիկանները կասկածելով, բացել են տոպրակը և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել։
Պարզվել է, որ սպանողը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Վահրամ Կավկազի Մեժլումյանն է, ով Երևանի Նոր Արեշ փողոցի տներից մեկում դանակով գլխատել է իր քրոջը՝ 1952թ․ ծնված Մելանյա Մեժլումյանին։ Դեպքի կապակցությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Բերդ քաղաքից Аrmlur.am-ին հայտնել են, որ չամուսնացած Վահրամ Մեժլումյանը տարիներ շարունակ Բերդում դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն իրականացնում է դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել այդ պաշտոնից։ Նա ասել է, որ Վահրամ Մեժլումյանը չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձևակերպված է եղել որպես սանիտար։
Աշխատանքի ընթացքում Վահրամ Մեժլումյանը չարաշահել է ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան, եղբորը պարբերաբար տարել է իր մոտ՝ Երևան, Վահրամը որոշ ժամանակ դադարել է ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ վերադառնալով և հանդիպելով ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց, կրկին նրանց հետ խմիչքներ է օգտագործել։ Դավիթ Հարությունյանն ասել է, որ տեղեկություններ կան, որ Վահրամ Մեժլումյանը Ռուսաստանում եղած ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Նա հայտնեց, որ 4 տարի առաջ բուժաշխատողների բողոքների հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար, Վահրամ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է, որից հետո բնակության է տեղափոխվել Երևան։
Դ․ Հարությունյանը Վահրամին բնութագրել է ոչ ագրեսիվ վարքի տեր։ Նա ասել է, որ տվյալներ կան, որ Վահրամ Մեժլումյանը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել չի կարող, քանզի չի տեսել նրա բժշկական քարտը։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...