08:18 05.08.2020
Բեյրութի նավահանգստում երեկ որոտացած հզոր պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 78-ի, ավելի քան 4000 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Լիբանանյան իշխանությունները սպասում են զոհերի թվի աճի, քանի որ բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակից մարմիններ դուրս բերել։
Հիվանդանոցները գերբեռնված են վիրավորներով, քաղաքի շինությունների կեսը վնասվել է։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը մայրաքաղաքը հայտարարել է տարերային աղետի գոտի։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահ Միշել Աունի գլխավորությամբ կայացած կառավարության արտակարգ նիստից հետո։
Վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ առկա է Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն սահմանելու հնարավորություն։
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:50 16.07.2025
Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է կնոջ՝ Մելանիայի՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Post-ը։ «Նա շատ խելացի է։ Նա շատ չեզոք է։ Նա մի փոքր նման է ինձ. նա կցանկանար, որ մարդիկ դադարեին զոհվել», – ասել է նա։ Ավելի վաղ Guardian թերթը գրել էր, որ ԱՄՆ առաջին տիկինը […] ...
14:40 16.07.2025
Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։ ...
14:31 16.07.2025
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են […] ...