Ջրառատում կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ջրառատում կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

10:25 06.08.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝  գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի
ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ օգտագործվում են որպես ավազի հանքավայրեր: Ըստ հրապարակման՝ Ջրառատ գյուղի բնակիչը տարիներ շարունակ, առանց համապատասխան թույլտվության, ավազ է հանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից՝ համայնքին պատճառելով խոշոր վնաս, իսկ համայնքապետարանը պատշաճ քայլեր չի ձեռնարկում ընդերքին և համայնքին պատճառված վնասը կանխելու համար:

Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով; Արմավիրի մարզի դատախազությունից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015թ-ից սկսած մինչև 2019թ-ի նոյեմբեր ամիսը, որոշակի ընդհատումներով, մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասում, առանց հատուկ թույլտվության, որևէ պայմանագրի և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, անձը զբաղվել է ավազի արդյունահանմամբ:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հադվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և ՀՀ քրեական 188-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց պետական գրանցման,
հաշվառման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով) նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նշված
հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

19:10 08.07.2025

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

18:37 08.07.2025

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...

BACK_TO_TOP