Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագիրը մեկնարկել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագիրը մեկնարկել է

20:53 06.08.2020

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մեկնարկել են բնակարանաշինական ծրագրի իրականացման աշխատանքները:

Հիշեցնենք, որ կառավարությունը Շիրակի մարզի 8 գյուղերում 59 ընտանիքի համար խոստացել էր տուն կառուցել: Դրանցից 28-ը նախատեսվում է իրականացնել Ջրաձոր գյուղում, որտեղ, Կապսի ջրամբարի շինարարությամբ պայհմանավորված, դեռ շինաշխատանքներ չեն սկսվել:

Մյուս գյուղերում նախատեսվում է երկրաշարժից կորցրած բնակմակերեսի չափով տների կառուցում, կամ կիսակառույցների շինարարություն: Առաջին շինաշխատանքները մեկնարկել են Սառնաղբյուր գյուղում: Այստեղ 8 ընտանիք է ծրագրի շահառու, որոնցից 6-ի համար հիմքից նոր տուն է կառուցվում, իսկ 2-ի դեպքում կիսակառույցների շինարարությունն է ավարտին հասցվում:

Սառնաղբյուրի բնակիչ Կարապետ Ալեքսանյանը ծանոթ-բարեկամներով շինարարական բրիգադ է կազմել ու սկսել են իր տան կառուցումը, որը կիսատ էր թողել: Այս շինարարության շարունակությունը նա ձեռնարկել էր դեռևս 4 տարի առաջ: Պետական բնակարանաշինական ծրագրում նրա հերթը հասել է այն ժամանակ, երբ միայն ներքին հարդարման աշխատանքներն են մնացել:

Տանը, առանց որևէ բան փոխելու, ծրագրի պատասխանատուները հաշվարկել են ու անհրաժեշտ շինանյութ հատկացրել: Շինանյութի որակի ու գնի և տանտիրոջ ցանկությունների միջև անհամաձայնություն կար:

Պետական ծրագիրը կոնկրետ նախահաշվով է ծախսերը կատարում, տանտերն էլ ավելի լավ ու թանկ շինանյութ է ուզում:

« Իմ տունը գրեթե պատրաստ է: Տանիք, դուռ, լուսամուտ, ամեն ինչ արված է, մնացել է ներքին հարդարումը: Օրինակ՝ սալիկներ եմ առաջարկել: Դրանց արժեքը 4000 դրամ է, ասում են՝ թանկ է: Ես առաջարկում եմ 70 հազար դրամ արժողությանբ դուռ տեղադրել, ասում են՝ թանկ է, պետք է տեղադրվի 30 հազար դրամանոց դուռ: Հիմա չեմ հասկանում ավելի էժան է հիմքից տուն կառուցելը, թե ներքին հարդարում կատարելը: Իմ տանը նախագծային որևէ փոփոխություն չի արվել, քանի որ ամեն ինչ պատրաստ է»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Սառնաղբյուր գյուղի բնակիչ Կարապետ Ալեքսանյանը:

Մարուսյա Աթոյանի համար հիմքից երկու սենյականոց տուն է կառուցվելու, թեև կիսակառույց ունի: Շինարարությունը սկսել են դեռևս տարիներ առաջ ու կիսատ թողել: Պետական բնակարանաշինական ծրագրով կիսակառույցի դեպքում նախագծային փոփոխություններ են կատարվում:

Գյուղացիների կիսակառույցները  մեծ են, իսկ հասանելիք բնակմակերեսն ավելի փոքր է, հետևաբար` պետական ծրագրով ամբողջ կիսակառույցի շինարարությունն ավարտելու համար ֆինանսավորում չի հատկացվել: Մարուսյա Աթոյանի դեպքում որոշում է կայացվել` ոչ թե կիսակառույցն ավարտին հասցնել, այլ նոր տուն կառուցել:

 

«Այստեղ խնդիր կար հիմքերի հետ: Դրանք չէին համապասատխանում նորմատիվներին: Դրա համար էլ որոշում կայացվեց նոր տուն կառուցել: Եթե կիսակառույցի վրա տուն կառուցեին, հետո կարող էին խնդիրներ առաջանալ: Կիսակառույցն արդեն ճաքեր է տվել, քայքայվել է: Սառնաղբյուրում ծրագրի շահառու է 8 ընտանիք: Դրանցից 6-ի համար հիմքից նոր տուն է կառուցվում, իսկ երկուսը կիսակառտույցներ ունեն, որտեղ աշխատանքները գրեթե ավարտվում են»,- Shantnews-ին ասել է Սառնաղբյուրի վարչական ղեկավար Գևորգ Աճեմյանը:

Նոր կառուցվող տների միայն հիմնային աշխատանքներն են կատարվել: Սուրեն Մելքոնյանն էլ տարիներ առաջ հիմքերը փորել է երկհարկանի տուն կառուցելու համար ու կիսատ թողել, հիմա դեռ հիմնային աշխատանքներն են  լրացնում 5 սենյականոց տան համար: Տան նախագիծը կազմված է, կրկնօրինակներից մեկն էլ տանտիրոջ ձեռքում է:

Տանտերը շինարար է: Բնակարանաշինական ծրագիրը նրա համար կրկնակի շահավետ է: Իր տունն ինքն է կառուցում, դրա համար էլ աշխատավարձ է ստանում: Սառնաղբյուրում կառուցվող բոլոր 8 տների դեպքում էլ նույնն է՝ շինարարական բրիգադի ղեկավարը տանտերերն են: Թե ինչքան վարձատրություն են ստանալու, դեռ չեն հաշվարկել, գործն անելու են, արածի դիմաց են վարձատրվելու։

Փաստաթղթերում բոլոր տների համար նույն վերջնաժամկետն է նշված: Կիսակառույցների շինարարությունն ավելի արագ կավարտեն, հիմքից կառուցվողների դեպքում ժամկետները կախված են շինարարական բրիգադների աշխատանքային տեմպերից ու շինարարական նյութերի ժամանակին մատակարարումից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP