Դիմակավորված անձինք Ալավերդիում թալանել են ոսկյա զարդերի խանութ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Դիմակավորված անձինք Ալավերդիում թալանել են ոսկյա զարդերի խանութ

14:56 10.08.2020

Այսօր՝ օգոստոսի 10-ին, դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գյուրջինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

11:33 08.07.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական ​​գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...

BACK_TO_TOP