Առափիի կամուրջը ճանաչվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Առափիի կամուրջը ճանաչվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձան

16:17 10.08.2020

Առափիի մետաղական կամուրջն այլևս տեղական նշանակության նորահայտ հուշարձան է: Այս մասին որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում: Իսկ նման որոշման հիմք են հանդիսացել կամուրջի պատմական նշանակությունը և, որպես ենթակառուցվածք, յուրօրինակ ճարտարապետական լուծումները: Այն գտնվում է Գյումրիից Առափի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ախուրյան գետի վրա: 1877 թվականին կառուցել են ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականները՝ տեղացի արհեստավորների օգնությամբ: Մետաղյա կամուրջն իր կառուցվածքով Հայաստանում առաջինն է:

Մետաղական կոնստրուկցիայով ու քայքայված երթևեկելի մասով կամուրջն արդեն 40 տարի է չի օգտագործվում: Մինչև 70-ականների վերջը միակ ճանապարհն է եղել, որը Գյումրին կապել է հարևան Առափի, Ոսկեհասկ, Հայկավան ու Ախուրիկ գյուղերին: Սահմանամերձ այս համայնքներ մուտքն այդ տարիներին անցագրերով է եղել: Իսկ վերահսկողությունը վստահված է եղել ռուս սահմանապահներին: Կամուրջը ևս ռուս զինվորականների պատվերով է կառուցվել 1877-ին՝ ռուս-թուրքական պատերազմից առաջ: Այս մասին վկայում են արխիվային փաստաթղթերը, որոնք հայտնվել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարի հավաքածուում:

 

«Ռուսական զինվորական արխիվից փաստաթղթեր գտանք, որոնք զինվորական հաշվետվություն են Ալեքպոլում 1877-ի ռուս-թուրքական պատերազմի նախաշեմին կատարվող ինժեներական աշխատանքների վերաբերյալ: Փաստաթղթերում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է կառուցվել այս կամուրջը քարտեզներով, տեղանքով, նկարներով և հասկացանք, որ մի քանի տարի հետո, երբ իր հիմնական ռազմական նշանակությունը խաղացել է Կարսի գրավման ժամանակ, Ալեքպոլի գավառում  ծառայել է որպես ներքին նշանակության կամուրջ: Այդ կամուրջը հիմա անձեռնմխելի հուշարձան է և ինչպես բոլոր հուշարձանները, ենթակա է պահպանության»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

 

Կամուրջի ինժեներական աշխատանքների հաշվետվության արխիվային փաստաթղթերը և վերակառուցումից հետո, շահագործման հանձնելու օրն արված լուսանկարը ապացուցում են կամրջի պատմական ու ճարտարապետական նշանակությունը: 1877-ին նույն այս կամրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Իսկ ճարտարապետական լուծումները խոսում են ալեքպոլցի դարբինների յուրօրինակ աշխատանքի մասին:

«Այս կամուրջի յուրահատկությունը նրանում է, որ կառուցված է շատ պինդ և առանց զոդման աշխատանքների, հատուկ ամրակներով: Մոտավորապես դիմանում է մինչև 100 տոննա ծանրությանը: Այդ մասին կրող կոնստրուկցիաների վրա անգամ գրառում կար: Կամուրջը թալանի ընդհանրապես չի ենթարկվել: Վերևի հարկը ծածկված է եղել տախտակներով, որոնք փտել են: Երկաթյա կոնստրուկցիաները լրիվ շահագործման ենթակա են: Մնում է վրայի շերտը փոխել և կարելի է շահագործել նորից կամուրջը»,- Shantnews-ին ասել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:

Անցած տարվա հոկտեմբերին էր «Շիրակ կենտրոնի» ղեկավարը կամրջին պահպանվող հուշարձանի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ է հանդես եկել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է և եկել այն եզրակացության, որ կամուրջը իր տեսակով եզակի կառույց է: Այլևս այն համարվում է տեղական նշանակության նորահայտ հուշարձան: Այս կարգավիճակը նաև նշանակում է, որ այն ենթակա է պահպանության և վերակառուցման դեպքում, ճարտարապետական տեսքը նույնն է լինելու:

Առափիի գյուղապետարանը մինչ այս կամրջի վերակառուցման համար երբևէ չի դիմել: 80-ականներին նոր կամուրջ է գյուղում կառուցվել, որը փոխարինել է հնին: Հիմա այն արդեն որպես պատմական հուշարձան ենթակա է վերակառուցման: Շիրակի մարզում բազմաթիվ այլ կառույցներ ու խաչքարեր կան, որոնք հավակնում են նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստանալ:

«Յուրաքանչյուր գյուղում, առանց չափազանցության, որտեղ անգամ եկեղեցի չի պահպանվել, բայց 12-13-րդ դարերի խաչքար կա, ինչ-որ մեկի  բակում: Գյուղերից մեկում, որտեղ մենք աշխատում ենք երևի Հայաստանում առաջին պահպանված ձիթհանը կա՝ իր կառույցներով, ձիթհանով: Պետությունը պետք է յուրաքանչյուր գյուղում ցուցակագրի, հաշվառի ինչ ունի, ինչ հուշարձան կա, որն ունիկալ է ու տվյալ ժամանակների կյանքն է արտացոլում »,- ասել է Վահան Թումասյանը:

 

Շիրակի մարզի այն գյուղերում, որոնք տեղահանությունների չեն ենթարկվել, ըստ մասնագետի, անպայման կգտնվի կառույց կամ այլ ենթակառուցվածք, որը կարելի է համարել հուշարձան: Ինչքան դեռ չբացահայտված կամ չգրանցված հուշարձաններ կան: Ստույգ թիվը հնարավոր կլինի պարզել միայն հաշվառում կատարելուց հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

12:15 08.07.2025

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

BACK_TO_TOP