Լևոն Սարգսյանը կալանավորվել է. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Լևոն Սարգսյանը կալանավորվել է. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

16:04 10.08.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ, որի համար վերջինս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին:

Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լևոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը և նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է դատարան և արդյունքում դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքի կատարմանն առնչակից այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

11:33 08.07.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական ​​գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...

BACK_TO_TOP