Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի վարորդները 5 ամիս է անգործ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի վարորդները 5 ամիս է անգործ են

18:42 12.08.2020

Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի անհատ վարորդները 5 ամիս է անգործ են: Ուղևորափոխադրումների համար հայ-վրացական սահմանը փակ է և  փակ կմնա առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը: Հարկադիր պարապուրդում հայտնվելու պատճառով սոցիալական լուրջ խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները: Որևէ կազմակերպության հետ պայմանագիր չունեն, աշխատել են անհատապես, բայց անհատ ձեռներեցի կարգավիճակ էլ չունեն: Հիմա հայտնվել են անելանելի վիճակում:

 

«Շաբաթական մեկ անգամ կամ ամիսը երեք անգամ ուղևորափոխադրումներ էինք կատարում Ռուսաստան: Հիմնականում գնում էինք Կրասնոդարի երկրամաս՝ Գելենջիկ, Սոչի, Սլավյանսկ: Որևէ ընկերության հետ պայմանագրային հարաբերություններ չունենք: Ընտանիքների էինք տեղափոխում Ռուսաստան, հարսանիքների մասնակցելու կամ այլ միջոցառումների: Հայաստանի տարածքում էլ տարբեր հանգստյան գոտիներ էինք տանում: Հիմա զբոսաշրջիկներ էլ չկան: Ուզում ենք իմանալ, թե ինչպես ենք յոլա գնալու: Կամ մեզ աշխատանքով ապահովեն կամ սահմանները բացեն ու թույլ տան, որ կատարենք մեր աշխատանքը»,- shantnews-ին ասել են վարորդները:

 

Կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտների պետական աջակցության ծրագրերից ևս  չեն կարող օգտվել։ Վարորդներն այսօր հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց և պահանջել են հստակ ժամկետներ նշել, թե երբ  ՀՀ-ը սահմանը կբացի ուղևորափոխադրումների համար: Թե մեկ, թե մյուս հարցի լուծումը մարզպետարանի իրավասության շրջանակում չէ: Այս մասին վարորդների հետ հանդիպման ընթացքում ասել է Շիրակի մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը:

 

 

«Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացվել է: Այստեղ հարցը երկու պետությունների միջև է: Միայն ՀՀ կառավարությունից չէ, որ կախված է: Դուք անցնելու եք Վրաստանով: Հետևաբար, Վրաստանի դիրքորոշման խնդիրն է նաև: Այս հարցերի լուծումը որքանով է մեր տիրույթում, ես կփոխանցեմ Շիրակի մարզպետին»,- վարորդների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը:

 

Նշենք, որ համավարակով պայմանավորված, Շիրակի մարզպետարանը հաշվառել էր մարզում արտագնա աշխատանքի չմեկնած շինարարներին: Նրանց տվյալները փոխանցվել են Շիրակի մարզում աշխատող շինընկերություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP