14:59 13.08.2020
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ռիմա Եգանյանը:
«Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան:
Հաղորդման հիման ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան»,- նշել է Եգանյանը:
Երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն), նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29-ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...