15:11 13.08.2020
Օգոստոսի 6-ին և 7-ին արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների (խմորային աշխատանք, խավարտներ, աղցաններ և մսային աշխատանք): Խոհարարական դասընթացին մասնակցում է շուրջ 25 դատապարտյալ: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացաթխման դասընթացներն իրականացվում է տեխնոլոգի կողմից: Այս դասընթացին մասնակցում է 5 դատապարտյալ:
Դասընթացների իրականացման գաղափարը կյանքի է կոչվել Դի–Վի–Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի, «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության արդյունքում:
Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել թե՛ պատժի կրման ընթացքում, թե՛ պատժի կրումից ազատվելուց հետո: Դասընթացներն ունեն և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ: Դասընթացները տևելու են շուրջ մեկ ամիս, իսկ ավարտին գնահատման հանձնաժողովը փորձելու է դատապարտյալների պատրաստածը և ըստ այդմ՝ տրամադրելու դասընթացը հաջողությամբ ավարտելու վկայականներ:
Հատկանշական է, որ դասընթացներում ներգրավվել են և՛ որոշակի ժամկետով, և՛ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ հիմքում ունենալով դատապարտյալների նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերման և ամրապնդման գաղափարը:
Օգոստոսի 12-ին արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հետևելու դասընթացներին և զրուցելու դասընթացի մասնակիցների հետ: Դասընթացների մասնակիցների խոսքով սա հիանալի հնարավորություն է նոր հմտություններ ձեռք բերելու և դրանով իսկ օգտակար զբաղվածություն ապահովելու համար: Նրանցից շատերն արդեն իսկ իրենց տեսնում են խոհարարի դերում և մեծ ոգևորությամբ ցանկանում են յուրացնել տրված գիտելիքը:
Արդարադատության նախարարությունը վերահաստատում է իր մոտեցումն առ այն, որ դատապարտյալներին օգտակար զբաղվածությամբ ապահովելը նրանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է, և շարունակելու է քայլեր ձեռնարկել օգտակար զբաղվածության ապահովման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...