Շիրակի մարզի 3 ջրամբարներում իրականացվում են պատվարի երկրաֆիզիկական ուսումնասիրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզի 3 ջրամբարներում իրականացվում են պատվարի երկրաֆիզիկական ուսումնասիրություններ

19:48 13.08.2020

ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի 3 ջրամբարներում՝ Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում  իրականացնում է  պատվարի համալիր երկրաֆիզիկական հետազոտություններ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում կատարում են գեոֆիլտրացիոն իրավիճակի գնահատում։ Այսինքն՝ պարզում են ջրակորուստների չափը և ջրամբարների անվտանգ շահագործման հնարավորությունները։

Ջրամբարները հիմնականում վնասվում և փլուզվում են ֆիլտրացիաների հետևանքով, որոնք կառավարելու համար պետք է, որ ջրամբարներում տեղադրվեն ստուգիչ, չափիչ սարքեր։ Այդպիսիք Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում տեղադրված չեն։ Այս մասին Shantnews-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։ Ըստ նրա ուսումնասիրությունների՝ արդյունքները մտահոգիչ են, ջրամբարներում տեխնիկական խնդիրներ կան։

 

«Մենք աշխատանքները իրականացնում ենք առաջին անգամ՝ համալիր երկրաֆիզիկական մեթոդներով։ Արդյունքները մտահոգիչ են, խնդիրներ շատ կան ջրամբարներում։ Պատվարները հիմնականում հողային են, և ֆիլտրացիաները կարող են աղետի պատճառ հանդիսանալ։ Ջրամբարներում ստուգիչ, չափիչ սարքեր պետք է տեղադրվեն։ Այդպիսի ավտոմատացված համակարգեր Հայաստանում դեռ չկան, բայց մենք կարող ենք արտադրել։ Ուսումնասիրություններից հետո պատրաստվում ենք կառավարությանը դիմել այդպիսի ծրագրով։ Հայաստանում 84 ջրամբար կա, դրանցից 24-ը հատուկ նշանակության է և պետք է ապահովել այդ ջրամբարների անվտանգ շահագործումը։ Արփի լիճը ռազմավարական նշանակության է։ Այժմ ընթացքի մեջ են համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունները։ Զուգահեռ նաև Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում ենք ուսումնասիրություններ կատարում, որտեղ նույնպես լուրջ խնդիրներ կան անվտանգության տեսանկյունից»,- Shantnews-ին ասել է ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։

Ջրամբարներում ուսումնասիրությունները ֆինանսավորում է գիտությունների ազգային ակադեմիան։ Ուսումնասիրությունների ավարտից հետո կազմվելու է հաշվետվություն ջրամբարների վիճակի և անվտանգ շահագործման ապահովման մասին, որը և ներկայացվելու է կառավարություն։ Շիրակի մարզի ջրամբարներում ջրակորուստները շատ են։ Այս հարցն օրակարգային է դառնում  գրեթե ամեն տարի  ոռոգման սեզոնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP