Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

20:15 13.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներքո՝ տնտեսվարողների համար արտահանման և ներմուծման գործընթացները հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով: Ըստ պատասխանատուների, մեկ վայրում՝ վերը նշված կենտրոնում, գործելու են նաև արտահանման և ներմուծման գործառույթներում ներգրավված շահագրգիռ մյուս գերատեսչությունների ծառայությունները, ինչի արդյունքում տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի լիցենզիաների, թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով այցելել այս կամ այն վայրում գտնվող գերատեսչություն, կորցնել ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ԱՏԳ կենտրոնի զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև հետագայում նախատեսվող այլ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովման, փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

 «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տնտեսվարողների համար ապահովենք գործունեության լավ պայմաններ ու հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի կարևոր ու ռազմավարական նշանակություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առաջիկայում քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP