12:19 19.06.2018
Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը երեկ՝ հունիսի 18-ին, առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել ծառայության ղեկավար կազմի հետ:
ԴԱՀԿ-ը մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Հակոբյանը ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել արդարադատության նախարարի հրամանով նշանակված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: Գլխավոր հարկադիր կատարողը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝ ծառայությունում երկարամյա, պատասխանատու աշխատանքի համար:
Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով նոր ձևավորված կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, և ծառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելի լինի քաղաքացիների համար:
Գլխավոր հարկադիր կատարողը ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարել կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը: Նա կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը: Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը:
Գլխավոր հարկադիր կատարողը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրման և այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում նշել է.
Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝ մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու:
Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվել ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշել, որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...