22:44 15.08.2020
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ և Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով և համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել և ընթանում են հնագիտական պեղումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան): Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում և Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաև Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում:
«Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին: Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի և կարևոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի և հավատալիքների մասին: Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին: Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր: Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ և երկրաբաններ»,- ներկայացրել է արշավախմբի ղեկավարը:
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...
14:28 07.07.2025
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...