22:52 15.08.2020
«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Այս մասին իրազեկում է ԿԳՄՍՆ-ը։
«Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության և պետության ապագա գործունեության: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, պատասխանատու և սեփական տեսակետն ու դիրքորոշումը ունեցող, կշռադատված որոշումներ կայացնող, ազգային արժեհամակարգը կրող անձ ու քաղաքացի:
Հիմնական դպրոցում սովորողները Հայոց պատմության ծրագրի շրջանակներում կծանոթանան հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթությանը, նրա առաջացման ու զարգացման օրինաչափություններին, ձեռքբերումներին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին: Հանրակրթական միջին դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի կազմման հիմքում դրվել է գծային մոդելը, պահպանված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ դրանց պատճառահետևանքային կապերի վեր հանման և քննադատական վերլուծության մեթոդի վրա:
Պատմության հետազոտման վերոնշյալ սկզբունքները կնպաստեն սովորողի կողմից պատմության համակողմանի ուսումնասիրմանը, պատմական գործընթացների և դերակատարների ամբողջական ընկալմանը (ոչ միայն քաղաքական ու տնտեսական վերնախավի ուսումնասիրմանը), ինչն էլ կնպաստի լայն մտահորիզոն և քննադատական մտածողություն ունեցող անձի ձևավորմանը:
Ծրագիրը կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.
Պետություն,
Ինքնություն,
Մշակույթ,
Համակեցություն»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...