23:10 15.08.2020
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Այգևան գյուղի սկզբնամասում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2-ամյա Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել ու փլուզել է բնակչի տան քարե պարիսպը։
15:15 07.07.2025
Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցըԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...
15:08 07.07.2025
Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...