Ի՞նչ է նվիրել արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնին, որի համար ամաչում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Ի՞նչ է նվիրել արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնին, որի համար ամաչում է

21:51 23.08.2020

Շքեղ առանձնատներ, ադամանդներ, նրբագույն մետաքսից հանդերձանք. թվում է, թե բրիտանական արքայական ընտանիքի անդամները միայն այսպիսի նվերներ կարող են և պիտի նվիրեն իրենց սիրելիներին,              քանի որ թանկարժեք ու եզակի նվերները հենց նրանց համար են ստեղծվում: Սակայն արքայազն Ուիլյամը փորձել է կոտրել կարծրատիպը: Քեմբրիջի 38-ամյա  հերցոգը That Peter Couch հաղորդման ժամանակ խոստովանել է, թե ինչ անհեթեթ նվեր է տվել ապագա արքայադուստր Քեյթ Միդլթոնին, երբ նրանք դեռ հանդիպում էին: Արքայազնի կարծիքով՝ այդ նվերն այնքան պրիմիտիվ ու անտեղի էր, որ մինչև հիմա ամաչում է, իսկ Քեյթն էլ առիթը բաց չի թողնում ամուսնուն «խայթելու» համար:

         

          Ուիլյամը խոստովանել է, որ, որպես ռոմանտիկ անակնկալ, սիրելիին նվիրել է…հեռադիտակ:

          «Դա դեռ մեր հարաբերություների սկզբում էր: Նվերը շատ գեղեցիկ էր փաթեթավորված: Ես մտածեցի, որ տեսքը շատ լավն է: Համենայն դեպս, ես փորձում էի համոզել ինձ, որ վատ նվեր չի: Քեյթին                ասացի. «Դա  հրաշալի իր է: Դրա շնորհիվ դու կկարողանաս տեսնել շատ հեռուն»:

         «Այսինքն հեռադիտա՞կ: Այ քեզ բան»,- զարմացել է Քեյթը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուիլյամը պատմել է, թե ինքն էլ չգիտեր, թե ինչու էր հենց դա ընտել:

«Ամեն ինչ այնքան էլ լավ չստացվեց, ինչպես ես կարծում էի: Անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչու դա արեցի»:

Ի դեպ Ուիլյամի և Քեյթի հարաբերություններում անհարմար իրավիճակներ շատ են եղել, սակայն ամուսինները հաղթահարել են բոլոր անհարմարություները և երջանիկ են արդեն 9 տարի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

BACK_TO_TOP