15:31 18.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վ․ Ջիլավյանն ու Վ․ Մելիքյանը, խորհրդականս՝ Հ․ Մարտիրոսյանը, ու ««Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։
Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և գույքագրվեցին գործընթացին խոչընդոտող խնդիրները։
«Սևան» ազգային պարկում կան խորքային ու լուրջ մարտահրավերներ։ Էապես գիտակցում եմ դրա քաղաքական պատասխանատվության չափը, դրա իրավական ու սոցիալական բոլոր ռիսկերը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ընկրկում․ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։
Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են Սևան ազգային պարկի որոշ աշխատակիցների հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից՝ լինի ազգային պարկի տնօրեն, թե տեղամասի տեսուչ։
Անընդունելի է մեկտեղել ապօրինի ձկնորսությունը կանխողի ու ձկնագողի կարգավիճակը։
Ազգային պարկի տնօրինության հետ քննարկել ենք արմատական ու շրջադարձային կադրային վերափոխման անհրաժեշտությունը։
Սևանի պահպանության առաքինի գործը ստանձնողը պարտավոր է լինել նվիրյալ։
Դրա վառ օրինակը ««Սևան» ազգային պարկում» ձևավորվող նոր ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են լինելու։ Կազմավորվող հատուկ ջոկատը պարտավորված է լինելու կարգուկանոն հաստատել ««Սևան» ազգային պարկի» ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, անշեղորեն հետևել օրենքի գերակայության վերականգնմանը և, վերջնարդյունքում, դառնալու է Սևանի էկոհամակարգի վերականգնման առանցքային գործիք։
Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հավաքագրվող նոր ստորաբաժանման աշխատակիցների գաղափարական բաղադրիչին։ Հիմքում պետք է դրված լինի պետականության կենսունակության բարձրացման խնդիրը։
Ազգային պարկի առաջ դրված գերակա խնդիրների մեկն է դառնալու ռիսկերի կառավարումը, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումը։
Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին պետք է դառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Դրան ընդառաջ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրի բոլոր բաղադրիչներով պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու, ձկնագողությունը նախականխելու և կանխելու ուղղություններով։
Որևէ մեկը, չնայած իր զբաղեցրած դիրքին ու կարգավիճակին իրավունք չի ունենալու շրջանցել կամ անտեսել օրենքի տառը։
Սևանում արդյունագործական ձկնորսությունը գտնվելու է իմ անմիջական ուշադրության կենտրոնում։
Աներկբա է, որ իրավական պետության գործիքակազմով մենք հասնելու ենք ցանկալի արդյունքի, և այս գործընթացները հաջողությամբ են պսակվելու»։
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...