Աշխատանքային իրավունքների խախտումներ համավարակով պայմանավորված պարապուրդի շրջանում. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Աշխատանքային իրավունքների խախտումներ համավարակով պայմանավորված պարապուրդի շրջանում. քննարկում Գյումրիում

20:00 21.08.2020

Կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդի շրջանը ի հայտ բերեց աշխատանքային օրենսգրքի մի շարք բացթողումներ: Մասնավորապես պարապուրդի շրջանում վարձատրության խնդիրներ են առաջացել մի շարք ընկերություններում: Գործատուների մի մասը վճարել է նվազագույն աշխատավարձի չափով, մյուսները` 2/3-ով, մի մասն էլ ընդհանրապես չի վճարել: Իսկ կորոնավիրուսի հետևանքները վերացնելու պետական ծրագրերի արդյունքում էլ պարզվել է, թե ինչքան չգրանցված աշխատողներ կան: Գյումրիի իրավապաշտպան կազմակերպությունները բազմաթիվ դիմումներ են ստացել նման աշխատակիցներից, որոնք իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դիմել են փաստաբանների խորհրդատվությանը կամ դատարան:

«Մեզ դիմել են շատ խախտումներով, բայց հիմնականը այն դեպքերն են, երբ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին այդ պայմաններում չէին վարձատրում: Այսինքն՝ որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում: Հայտնի դարձավ, որ շատ չգրանցված աշխատողներ կան, որոնց գործատուն չի ուզել գրանցել կամ էլ հենց քաղաքացին չի ցանկացել գրանցվել, որովհետև նպաստից է օգտվում: Այդ մարդիկ, որպես այդպիսին, կորցրեցին իրենց աշխատանքը, նաև չստացան փոխհատուցում դրա  դիմաց: Երբ մարդը գիտակցում է, որ իր իրավունքը մենակ ինքը կարող է պաշտպանել և ինքն է շահագրգիռ կողմը մինչև վերջ գնալու, այս պարագայում վերականգնվում են խախտված իրավունքները»,- նշեց իրավաբան Հերմինե Հովհաննիսյանը:

 

Իսկ փաստաբան Գայանե Գևորգյանը պարզաբանեց, որ ստեղծված իրավիճակում կողմնորոշվել դժվար է եղել նաև գործատուների համար: Առանձնացրեց այն ոլորտները, որտեղ աշխատողներից ավելի շատ աշխատանքային իրավունքների խախտման մասին բողոքներ են ստացել:

«Տեքստիլ արտադրության հետ կապված խնդիրներ շատ ունեցանք: Ամենատուժած ոլորտներից էր նաև հանրային տրանսպորտը, որտեղ աշխատողները չէին գրանցվել: Իսկ, օրինակ, տեքստիլ արտադրությունում փորձաշրջանի հետ կապված խնդիրներ կային: Մարդիկ աշխատանքի էին ընդունվել փորձաշրջանով, իսկ հետո գործատուն տեղյակ էր պահել, որ փորձաշրջանի ընթացքում չեն գրանցվում և չեն վճարվում: Առողջապահական համակարգում ամենաակնառու խախտումն էլ այն էր, որ անձը երկու շաբաթով ինքնամեկուսացել էր, բայց չէր վճարվել»,- շեշտեց փաստաբան Գայանե Գևորգյանը:

Իրավապաշտպանները նշել են, որ շատ մարդիկ, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են, չեն դիմել դատարան, որպեսզի գործատուի հետ հարաբերությունները չփչացնեն և որպես դրա հետևանք չդառնան գործազուրկ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP