18:36 22.08.2020
Թարմացվում են Գյումրիի հեռուստաաշտարակի գույները: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերությունը պետբյուջեից մոտ 20 մլն դրամ ֆինանսավորում է ստացել հեռուստաաշտարակի ընթացիկ նորոգման համար: Մոտ երեք ամիս է ընթանում են ներկման աշխատանքները։ Թարմացնում են ոչ միայն հեռտուստաաշտարակի գույները նաև պաշտպանում են կոռոզիայից: Վերջին անգամ Գյումրիի հեռուստաաշտարակը ներկվել էր մոտ 30 տարի առաջ: Գործը վստահվել է տեխնիկական ալպինիզմով զբաղվող մասնագետներին, որոնք համարձակություն և տեխնիկական հնարավորութուն ունեն աշխատել 180 մետր բարձրության վրա: Ճիշտ այսքան է Գյումրիի հեռուստաաշտարակի բարձրությունը:
Սևակը տեխնիկական ալպինիզմով զբաղվող խմբի համարձակներից մեկն է, ում աշխատանքային օրը սկսվում ու ավարտվում է տարբեր բարձրությունների վրա: Վերջին երեք ամիսներին նրա ու ընկերների աշխատավայրը Գյումրիի հեռուստաաշտարակն է: Նախ ցույց է տալիս անվտանգության միջոցները, որոնք թույլ են տալիս բարձրանալ հեռուստաաշտարակի վրա ու աշխատել ապահով: Գործը սկսել են Գյումրիի ամենաբարձր կետից՝ հեռուստաաշտարակի գագաթից: 180 մետր բարձրության վրա ներկում են աշտարակը այն գույներով, ինչը նախկինում է ունեցել՝ սպիտակ ու կարմիր:
«Օդում կախված կողմնորոշվելը շատ դժվար է, դժվար է հավասարակշռություն պահել: Պետք է կարողանաս ոչ վախենաս, ոչ էլ շատ չվախենաս: Օգտագործում ենք ալպինիստական գույք, ստուգված է, պարանները մարդու զանգվածից 7 անգամ ավելի ծանր զանգվածին կարող են դիմանալ: Մեր աշխատանքը եղանակից է կախված: Ուժեղ քամիների ժամանակ ալպինիստական աշխատանք կատարել չի թույլատրվում ,այլապես ամբողջ քաղաքն ավելի շատ է ներկվում, քան այն օբյեկտը, որն ուզում ես ներկես»,-shantnews-ին պատմում է տեխնիկական ալպինիստ Սևակ Խանդիլյանը:
Հեռուստաաշտարակի բարձր տեղամասերում աշխատողները գրեթե չեն էլ երևում,միայն ներկի շիթերից կարելի է հասկանալ, թե աշխատանքներն ուր են հասել: Իսկ երբ ներկարար-ալպինիստները ներքև են իջնում պարզ է դառնում, թե այդ օրը որ գույնով են աշխատել:
Գյումրիի հեռուստաաշտարակը 64 տարեկան է: Այն կառուցվել է 1956-ին ու մինչև 1974 թվականը հեռուստահաղորդումների անխափան եթերն ապահովել է մայրաքաղաքում: Իսկ երբ Երևանն արդեն նոր աշտարակ է ունեցել, հինը Գյումրի է տեղափոխվել: Առանձին տեղամասերում այն արդեն գունաթափվել էր, ժանգոտվել: Ներկման աշխատանքները անհրաժեշտություն էին արդեն: Ներկմանը զուգահեռ «Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերությունը նաև լուսավորության հնարավորություններն է քննարկել։
«Սա աշտարակների հետագա սպասարկման, կյանքը երկարացնելու համար արվող աշխատանք է: Աշտարակները կարևոր դեր են կատարում հեռուստատեսային ցանցի, հանրային մուլտիպլեքսի համար: : Գյումրիի հեռուստաաշտարակը նաև ունի քաղաքի առումով երևացող դիրք և շատ կարևոր է , որպեսզի աշտարակի տեսքը համահունչ լինի քաղաքին: Մենք նաև քաղաքապետարանին ենք դիմել, որ ճիշտ կլինի, եթե հնարավորություն ունեն, լուսավորության հարցերով իրենց օգնեն: Տրամադրեն լուսավորության համակարգեր, մենք տեղադրենք: Սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ ներկա պահին այդ հնարավորությունը չունեն:Այս տարի մենք ներկման աշխատանքները կավարտենք, լուսավորության համար կհասկանանք, եթե մեր վրա է մնալու , արդյոք մեր հնարավորությունները կներեն , որ լուսավորություն անենք կամ համատեղ ուժերով փորձենք այդ հարցը լուծել »,-shantnews-ին ասել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերության տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը:
Այսինքն լուսավորություն Գյումրիի հեռուստաաշտարակը դեռ չի ունենալու: Առայժմ միայն ներկման աշխատանքները բավարար են այն շահագործելի վիճակի բերելու համար: Աշխատանքների նախապես հայտարարված վերջնաժամկետները խախտվել են:
Ներկի շիթերը հարակից թաղամասերին էլ են հասել, հետք թողել ավտոմեքենաների վրա: Մասնագետը նշում է՝ եթե եղանակները թույլ տան, մի քանի օրից ներկման աշխատանքները կավարտեն: Հայաստանում 213 հեռուստաաշտարակներ կան: Դրանց բարձրությունը կազմում է 6-ից մինչև 308 մետր:«Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցեր »ընկերությունը աշտարակները հերթի է դրել ու տարեկան պլան կազմել,թե որտեղ ու որ աշտարակն է ներկվելու: Ամենաբարձրը մայրաքաղաքինն է: Այն ներկվել է 2018-ին:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...