17:45 22.08.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին:
Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվել են առաջին սեփական այգիները՝ ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ արտադրանքի բարձր որակ ապահովելու նպատակով տարիների ընթացքում ներդրել են աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները, և այսօր իրենց արտադրանքն արտահանում են բազմաթիվ երկրներ: Արդեն իսկ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնկելով օրգանական խաղողի այգիներ:
Վահագն Մկրտչյանն ասել է, որ ձգտում են զարգացնել հայկական գինեգործական հարուստ մշակույթն ու ավանդույթները, հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում, և, նկատի առնելով նախագահ Սարգսյանի կենսափորձն ու գիտելիքները, այդ առումով իրենց համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրա կարծիքին ոլորտի զարգացման, արտահանման շուկաների ընդլայնման, աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու մասին:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման ընկերությունների հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, և խոստացել է իր հնարավորությունների շրջանակում նպաստել ոլորտի առաջընթացին:
Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...